Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ԱԳԱՍ ԱՎՏՈԼԵՆԴ» ՍՊ ընկերության պարտավորությունների կատարման համար ՙԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ՚ ՓԲԸ գրավադրված երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

11.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «ԱԳԱՍ ԱՎՏՈԼԵՆԴ» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2018թ. սեպտեմբերի 20-ին <<ԱԳԱՍ ԱՎՏՈԼԵՆԴ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կ.Ասատրյանի կողմից նշանակված աճուրդը համարվում է չկայացած, հայտատուի կողմից գույքի արժեքը չվճարելու պատճառով:
2019թ. մարտի 15-ին, ժամը 14:00-ին <<ԱԳԱՍ ԱՎՏՈԼԵՆԴ>> ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Կ.Ասատրյանի կողմից ՀՀ Սնանկության դատարանի շենքում /ք.Երևան, Օտյան 53/2/ կանցկացվի <<ԱԳԱՍ ԱՎՏՈԼԵՆԴ>> ՍՊ ընկերության պարտավորությունների կատարման համար <<ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ>>ՓԲԸ գրավադրված երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդը բաց դասական եղանակով հետևյալ լոտերով.
Գույքը իրենից ներկայացնում է՝

Լոտ-1. 1998թ. արտադրության <<Լինքոլն TOWN CAR>> մակնիշի 01 ՕՏ 004 պետ. համարանիշի ավտոմեքենա:
Գույքի մեկնարկային գինը կազմում է ՝ 570 360 ՀՀ դրամ:
Լոտ-2. 1999թ. արտադրության <<Լինքոլն TOWN CAR>> մակնիշի 05 UՕ 559 պետ. համարանիշի ավտոմեքենա:
Գույքի մեկնարկային գինը կազմում է 600 379 ՀՀ դրամ:
Լոտ-3. 1999թ. արտադրության <<Լինքոլն TOWN CAR-2,5>> մակնիշի 08 ՍՍ 177 պետ. համարանիշի ավտոմեքենա:
Գույքի մեկնարկային գինը կազմում է 547 541 ՀՀ դրամ :
Լոտ-7. 1999թ. արտադրության << Mercedes Benz S430 >> մակնիշի 49 PU 999 պետ.համարանիշի ավտոմեքենա:
Գույքի մեկնարկային գինը կազմում է՝ 675 429 ՀՀ դրամ :
Լոտ-9. 2003թ. արտադրության << Hamer H2 >> մակնիշի 88 TL 077 պետ.համարանիշի ավտոմեքենա:
Գույքի մեկնարկային գինը կազմում է՝ 3 827 413 ՀՀ դրամ :

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ <<ԱԳԱՍ ԱՎՏՈԼԵՆԴ>> ՍՊ ընկերության դրամարկղ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին` <<Արդշինբանկ>> ՓԲԸ Շենգավիթ մասնաճյուղ 2473604043100000 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Կ.Ասատրյանին /հեռ.093 442 232/:

Հասցե` Բագրատունյաց 70

Հեռ..` +374 93442232

Էլ. փոստ`