Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Տիգրան Մխիթարի Միրզոյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար գրավադրված և նրան սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

11.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ԱՁ Տիգրան Մխիթարի Միրզոյանի սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. փետրվարի 11-ին ԱՁ Տիգրան Մխիթարի Միրզոյանի սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից նշանակված կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:2019թ. փետրվարի 28-ին ժամը 11:00-ին ԱՁ Տիգրան Մխիթարի Միրզոյանի սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից ՀՀ սնանկության դատարանի ք.Երևան, Ե.Օտյան 53/2 հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված ԱՁ Տիգրան Մխիթարի Միրզոյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար գրավադրված և նրան սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով անցկացվող կրկնաճուրդը:Աճուրդի հանվող գույքը բաղկացած է 1/մեկ/ լոտից: Լոտ1.Շարժական գույք, ավտոմեքենա ՙVOLKSWAGEN TOUAREG 3.2՚ մակնիշի, 80 PP 044 համարանիշի, 2003թ. թողարկված, նույնականացման համար՝ WVGBC67L94D006182 :Մեքենայի շարժիչը գտնվում է քանդված վիճակում, մեքենան ունի վերանորոգման կարիք և վարել հնարավոր չէ, վազքը՝ 180.000 կմ:Մեկնարկային գինը՝ 765.275 ՀՀ դրամ :Լոտ 1-ի գույքը հանդիսանում է ՙԱրարատբանկ՚ ԲԲԸ-ի գրավի առարկա :Գույքի վաճառքի, գրանցմանհետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը, որոնք պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ՙԱյԴի Բանկ՚ ՓԲԸ-ի/ նախկինՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ/ ԱՁ Տիգրան Մխիթարի Միրզոյանի սնանկության Հ/Հ 11813010416900 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի ք.Երևան, Ե.Օտյան 53/2 հասցեով:Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են սկսած 2019թ. փետրվարի 21-ից աշխատանքային օրերին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ դիմել սնանկության գործով կառավարչին կամ այցելել Արշակունյաց պող. 5, 410 սենյակ նախօրոք կապվելով սնանկության գործով կառավարչի հետ:Սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյան հեռ. 094-421790:

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 85/50

Հեռ..` +374 94 421 790

Էլ. փոստ`