Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Դավիթ Կնյազյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի մասին

11.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ԱՁ Դավիթ Կնյազյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Բաղդասարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

06.02.2019թ․Դավիթ Կնյազյանի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 05.03.2019թ․ ժամը 13:00-ին Սնանկության դատարանում (ք․ Երևան, Օտյան 53/2) կանցկացվի Դավիթ Կնյազյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդ` մեկ լոտով.
Լոտ 1 - ք. Արմավիր, Մուրացան փող. 2-րդ նրբանցք, թիվ 10 հասցեում գտնվող տուն: Բարվոք վիճակ:
Մեկնարկային գինը 2166900 ՀՀ դրամ:
Նոտարական ձևակերպման և պետ. գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար անհրժեշտ է ներկայացնել`ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև` աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 % - ը և 5 % -ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարել կանխիկկամ փոխանցել «Անելիքբանկ» ՓԲԸ-ի 11800081834401 սնանկության հատուկ հ/հ – ին: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը, կարող են հայտ ներկայացնել Սնանկության դատարան ք․Երևան, Օտյան 53/2։ Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ Աշոտ Բաղդասարյանին` /093/ 400-354 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Սարկավագի 126/1-14

Հեռ..` 093400354

Էլ. փոստ`