Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Կարապետ Մելքոնյանի սնանկության գործով ավտոմեքենայի աճուրդ

12.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Սողոմոնյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2019թ. Փետրվարի 1-ին կայացած Կարապետ Մելքոնյանի սնանկության գործով ավտոմեքենայի աճուրդի արդյունքները հայտարարվում են չեղյալ հայտատուի հրաժարվելու պատճառով:
2019թ. մարտի 1-ին ժամը 13:00–ին ՀՀ սնանկության դատարանի շենքում (ք. Երևան, Օտյան 53/2) նշանակված է Կարապետ Մելքոնյանի Սնանկության գործով իրեն սեփականության իրավունքով պատկանող Porsche Cayenne4.5 մակնիշի 31ՕԼ456 պետ. համարանիշի ավտոմեքենայի աճուրդը հետևյալ մեկ լոտով.
Լոտ 1. – Porsche Cayenne4.5 մակնիշի 31ՕԼ456 պետ. համարանիշի ավտոմեքենա,տեխնիկական վիճակը անսարք, արտադրաման տարեթիվ` 2003թ., թափքը` ունիվերսալ, գույնը` սև մետալիկ, նույնականացման համարը` WPAC29P24LA91895, մեկնարկային գինը կազմում է 1 349 384 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ա)ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚ բ) կրկնաճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը‚ մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ պարտապանի սնանկության կառավարիչի դրամարկղ կամ փոխանցումով ,,Արդշինբանկ,, ՓԲԸ-ի Շենգավիթ մասնաճյուղի 2473601612250000 սնանկացման հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել Երևանի ընդհանուր իրավասության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Կարապետ Մելքոնյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանինˋ 095-45-43-56 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Նոր-Արեշ 14փ., 38ա-21

Հեռ..` +37495454356

Էլ. փոստ`