Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Հեբ Նար» ՍՊԸ-ի պարտավորության դիմաց գրավադրված գույքի հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

12.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Հեբ Նար» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2018 թվականի հոկտեմբերի 25-ին ժամը 15:00-ին հայտարարված «Հեբ Նար» ՍՊԸ-ի պարտավորության դիմաց բանկում գրավադրված գույքի հերթական կրկնաճուրդը չի կայացել հայտատու չլինելու պատճառով:
2019 թվականի մարտի 14-ին ժամը 15:00-ին Հհ Սնանկության դատարանում հասցե՝ ք.Երևան Օտյան 53/2, հայտարարվում է «Հեբ Նար» ՍՊԸ-ի պարտավորության դիմաց երորդ անձի կողմից «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի հերթական կրկնաճուրդը:
Աճուրդին ներկայացվող գույքի արժեքը նախորդ աճուրդի գնից իջեցված է 10%-ով և համապատասխանաբար կազմում է.
Լոտ 6 - ք.Երևան, Մխիթար Գոշի փողոց թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույք (բնակելի տուն, 364,29 քմ ընդհանուր մակերեսով, 0,06 ընդհանուր մակերեսով հողամաս) - մեկնարկային արժեքը կազմում է 17.579.673 ՀՀ դրամ:
Անշարժ գույքը ծանրաբեռնված է բնակիչներով: Գնորդն իր հաշվին կատարելու է գույքի ձևակերպման, գրանցման, բնակիչների վտարման հետ կապված բոլոր ծախսերը:
Աճուրդին հայտ ներկայացնելու և մասնակցելու համար պետք է ՀՀ Սնանկության դատարան ներկայացվեն`
- Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն,
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
- Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող անդորագրերը, որոնք պետք է կազմեն առաջարկվող լոտի գնի 1% և 5%։ Վճարումը պետք է կատարվի կանխիկ կամ փոխանցվի «ՎՏԲ-Հայաստան բանկե ՓԲԸ թիվ 3 մասնաճյուղ 16072011867000 սնանկության հատուկ հաշվին, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00։
Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան`ք.Երևան Օտյան 53/2 հասցեյով, մասնակցի վկայական ստանալու համար։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Լոտի ուսումնասիրությունների և այլ մանրամասների ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են այցելել Երևան Ազատության 14-54 հասցե, յուրաքանչյուր օր, բացի շաբաթ և կիրակի օրերից , ժամը 11:00-ից մինչև 16:00՝ նախապես զանգահարելով հեռ. 010239505 կառավարիչ Խ.Նազարյանին։

Հասցե` ք. Երևան Ազատության 14-54

Հեռ..` +374 94 221985

Էլ. փոստ`