Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Հակոբ Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ վաճաքի կազմակերպման և անցկացման մասին

13.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ա/Ձ Հակոբ Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Վազգեն Մարտիրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված


2019թվականի փետրվարի 12 -ին հայտարարված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 28.02.2019թ. ժամը 14:00-ին ՀՀ Սնանկության դատարանի շենքում հասցեն՝ք.Երևան, Օտյան 53/2, տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/0470/04/18 վճռով սնանկ ճանաչված Ա/Ձ Հակոբ Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող, ,,Արդշինբանկ,, ՓԲԸ գրավադրված գույքի կրկնակի աճուրդ վաճառքը բաց դասական եղանակով, մեկ առանձին լոտով: Լոտ-1. Քաղաք Երևան, Նորագավիթ 1 փողոց, թիվ 1 հասցեի շինություն /սեփ. վկայական՝ 17052016-01-0095/, մեկնարկային գինը՝ 51.175.800,0ՀՀ դրամ : Շինությունը մեկ հարկանի 574,5քմ մակերեսով կառույց է, 0,074878քմ մակերեսով սեփականության իրավունքով հողամասով: Աճուրդին մասնակցելու համար ՀՀ Սնանկության դատարան հայտին կից պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող անդորագրերը,որոնք պետք է կազմեն առաջարկվող լոտի գնի համապատասխանաբար 1%և 5%-ը: Վճարումը պետք է կատարվի կանխիկ կամ փոխանցվի «Արդշինբանկ»ՓԲԸ ,,Ստատուս,, մ/ճ բացված 2480102204520000 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Ա/Ձ Հակոբ Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Վազգեն Մարտիրոսյանին, հեռ. 091-419906:

Հասցե` ք. Երևան, Սիմոն Վրացյան 84/1շ., բն39

Հեռ..` 37491419906

Էլ. փոստ`