Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Ալեքսան Ռազմիկի Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող գույքը աճուրդով վաճառելու մասին

13.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ալեքսան Ռազմիկի Հայրապետյանի սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյան
«Սնանկությանմասին» ՀՀօրենքի 76-րդհոդված

15.01.2019թ նշանակված աճուրդ վաճառքը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 05.03.2019թ ժամը 12:00-ին ՀՀ սնանկության դատարանի /ք.Երևան, Օտյան 53/2 հասցեի շենքում կանցկացվի` Ալեքսան Ռազմիկի Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ վաճառքը՝ բաց դասական եղանակով հետևյալ լոտերով:
Լոտ 1 –ք. Երևան, Դավթաշեն համայնք, Դավթաշեն 3 թաղ., 23/1 շենք, թիվ 5 հասցեում գտնվող նկուղային տարածք՝ 79,4քմ մակերեսով, շենքի տիպը՝ քարաշեն, պատերը՝ տուֆ քար, հարկայնությունը՝ երկհարկանի շենքի նկուղային հարկ, ինժեներական ցանցերը, կոմունիկացիաները բացակայում է, /անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2543131, տրված 15.07.2008թ/, մեկնարկային գինն է 4620000ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որը կազմում է լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5% : Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի մուծումը պետք է կատարվի կանխիկ կամ փոխանցումով Ալեքսան Հայրապետյանի սնանկության հատուկ հաշվին ՙԿոնվերս Բանկ՚ ՓԲԸ 1930045615880200 համապատասխանաբար` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի /ք.Երևան, Օտյան 53/2: Աճուրդում հաղթող մասնակից էհամարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Կ. Հարոյանին/Արարատի մարզ գ. Փ. Վեդի հեռ. 055131313/

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Փ. Վեդի

Հեռ..` +374 55 131313

Էլ. փոստ`