Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Գոլդ Վառ» ՍՊԸ-ի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

13.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արտակ Մարտիրոսյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

11.02.2019թ. «Գոլդ Վառ» ՍՊԸ-ի սնանկության գործով աճուրդը չի կայացել, հայտեր չլինելու պատճառով:
05.03.2019թ. ժամը 11:00-ին «Գոլդ Վառ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Մարտիրոսյանի կողմից ՀՀ Սնանկության դատարանի Կենտրոնական նստավայրում` ք. Երևան, Օտյան 53/2, կանցկացվի «Գոլդ Վառ» ՍՊԸ-ին պատկանող, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում վարկային պարտավորությունների ապահովման միջոց հանդիսացող գրավադրված գույքերի աճուրդը.ըստ հետևյալ խմբերի և լոտերի. որոնց արժեքները 10 տոկոսով նվազեցված են նախորդ աճուրդի մեկնարկային գներից
Խումբ 1. Վարչական շենքում և լաբորատորիայում առկա գույք, բաղկացած է 36 լոտից, ընդհանուր արժեքը կազմում է -302,575 ՀՀ դրամ:
Խումբ 2. Պահածոյի արտադրամասում առկա գույք, բաղկացած է 20 լոտից, ընդհանուր արժեքը կազմում է -926,795 ՀՀ դրամ:
Խումբ 3. Գինու արտադրամասում առկա գույք, բաղկացած է 19 լոտից, ընդհանուր արժեքը կազմում է -671,098 ՀՀ դրամ:
Խումբ 4. Գինու շշալցման արտադրամասում առկա գույք, բաղկացած է 9 լոտից, ընդհանուր արժեքը կազմում է -95,563 ՀՀ դրամ:
Խումբ 5. Գազավորված ըմպելիքների արտադրամասում առկա գույք, բաղկացած է 16 լոտից, ընդհանուր արժեքը կազմում է -289,705 ՀՀ դրամ:
Խումբ 6. Պահեստում առկա գույք, բաղկացած է 4 լոտից, ընդհանուր արժեքը կազմում է -124,318 ՀՀ դրամ:
Խումբ 8. Օղու արտադրամասում առկա գույք, բաղկացած է 5 լոտից, ընդհանուր արժեքը կազմում է -142,915 ՀՀ դրամ:
Խումբ 9. Գործարանի տարածքում առկա գույք, բաղկացած է 25 լոտից, ընդհանուր արժեքը կազմում է 464,905 ՀՀ դրամ:
Խումբ 10. Կոնյակի արտադրամասում առկա գույք,բաղկացած է 30 լոտից, ընդհանուր արժեքե կազմում է -2,825,528 ՀՀ դրամ:
Խումբ 14. Կաթսայատան առկա գույք, բաղկացած է 2 լոտից, ընդհանուր արժեքը կազմում է -903,981 ՀՀ դրամ:
Խումբ 15. Անշարժ գույք, բաղկացած է 1 լոտից`լոտ 1-ք. Աբովյան,2-րդ արդ. գոտի, պահեստային տնտեսություն-76,208,640 ՀՀ դրամ: Վճարված չէ հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 10,291,116 ՀՀ դրամ:
Խմբերում ընդգրկված լոտերի մեծածավալ լինելու պատճառով, գույքային ցուցակները չեն տպագրվում:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 1570012752290200 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարանի Կենտրոնական նստավայր, ք. Երևան, Օտյան 53/2:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Ա.Մարտիրոսյանին (հեռ. (055) 99-47-99)

Հասցե` Ք.Երևան, Հ. Էմին 16, բն.2

Հեռ..` +37455994799

Էլ. փոստ`