Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Բիզնես Պլաս» ՍՊԸ-ին պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

13.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Բիզնես Պլաս>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սուրեն Վարդանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. փետրվարի 07-ին <<Բիզնես Պլաս>> ՍՊԸ-ի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
05.03.2019թ. ժամը 12:00-ին Բիզնես Պլաս ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սուրեն Վարդանյանի կողմից ՀՀ սնանկության դատարանում /ք.Երևան, Օտյան 53/2/ տեղի կունենա սնանկ ճանաչված Բիզնես Պլաս ՍՊԸ-ին պարկանող ներքոհիշյալ անշարժ գույքի վաճառքը՝ հրապարակային սակարկությունների միջոցով, բաց դասական եղանակով, առանձին մեկ լոտով.Լոտ 1. ք.Երևան, Կենտրոն համայնք, Հանրապետության փողոց 85 հասցեում գտնվող 331, 0 քմ մակերեսով հողամաս: Հողամասը ունի ուղղանկյունաձև երկրաչափական կտրվածք: Նպատակային նշանակությունը՝ արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության: Օգտագործման նպատակը՝ արդյունաբերական օբյեկտների: Լոտի նկատմամբ առկա է սահմանափակում, այն է ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության գրավի իրավունքը /թիվ 1286 պայ./: Լոտի մկնարկային գինը կազմում է 111.682.800 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
1.Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
2.Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը որոնք կազմում են համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները: Վճարվում են Արդշինբանկ Էրեբունու մ/ճ հհ 2472302775650040 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և այլ մանրամասների համար դիմել Բիզնես Պլաս ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սուրեն Վարդանյանին /հեռ. 094-400-360, հասցե՝ ք.Երևան, Ֆրունզե 6/3, բն. 10, էլ. հասցե՝ vardanyan51@mail.ru/:

Հասցե` ք.Երևան, Ֆրունզե 6/3-10

Հեռ..` +374 94 400 360

Էլ. փոստ`