Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ‹‹ԱՐՏ ԽԱՉ ՄԱՐԿԵՏ›› ՍՊԸ-ին պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

13.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ‹‹ԱՐՏ ԽԱՉ ՄԱՐԿԵՏ›› ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սուրեն Վարդանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

08.02.2019թ սնանկ ճանաչված ‹‹ԱՐՏ ԽԱՉ ՄԱՐԿԵՏ›› ՍՊԸ-ի հայտարարված գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2019թ. մարտի 05-ին ժամը 15:00-ին ‹‹ԱՐՏ ԽԱՉ ՄԱՐԿԵՏ›› ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ս.Վարդանյանի կողմից ՀՀ սնանկության դատարանի Վեդու նստավայրում / ք. Վեդի , Արարատյան 55 / կանցկացվի սնանկ ճանաչված ‹‹ԱՐՏ ԽԱՉ ՄԱՐԿԵՏ›› ՍՊԸ-ին պատկանող ներքոհիշյալ գույքի աճուրդ վաճառքը (հրապարակային սակարկություններով) մեկ լոտով:
Լոտ 5 . ՀՀ Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Թումանյան փ. թիվ 0 արտադրական շենք 151.6 քմ ընդհանուր մակերեսով:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 4.622.914 ՀՀ դրամ

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը (որոնք կազմում են համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները վճարվում են ‹‹Արդշինբանկ›› Էրեբունու մ/ճ հ/հ 2472302775650050 սնանկության հատուկ հաշվին) աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 պետք է ներկայացվեն ՀՀ սնանկության դատարանի Վեդու նստավայր /ք.Վեդի, Արարատյան 55/: Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել ‹‹ԱՐՏ ԽԱՉ ՄԱՐԿԵՏ›› ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ս.Վարդանյանին ( հեռ. 094-400-360):

Հասցե` ք.Երևան, Ֆրունզե 6/3-10

Հեռ..` +374 94 400 360

Էլ. փոստ`