Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Նյու Թերմ» ՍՊԸ-ի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

13.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

16.11.2018թ. հայտարարաված «Նյու Թերմ» ՍՊԸ-ի գույքի աճուրդը համարվել է չկայացած սահմանված ժամկետում գնորդի կողմից լոտի արժեքը չվճարելու պատճառով:
05.03.2019թ. ժամը 12:00-ին «Նյու Թերմ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ՀՀ Սնանկության դատարանում կանցկացվի «Նյու Թերմ» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների ապահովման միջոց հանդիսացող երրորդ անձանց կողմից «Արարատբանկ» ԲԲԸ-ում գրավադրված գույքի աճուրդը:
Գույքը ներկայացվում է աճուրդի նախորդ աճուրդի մեկնարկային գնով.
Լոտ 1. Սյունիքի մարզ, ք. Գորիս Ակսել Բակունցի փող., 10 բնակելի տուն և 0,0745 հա բնակելի կառուցապատման հողամաս / հողամասի կադաստրային ծածկագիրը` 09-003-0045-0012 հողամասի չափը` 0.0745 /հա/, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` բնակելի կառուցապատման: Շինության կադաստրային ծածկագիրը 09-003-0045-0012-001-000, ընդհանուր մակերեսը` 256.1 քմ բնակելի` սեփականատեր` Արամայիս Համբարձումի Բաբայան/ - շուկայական արժեքը կազմում է 7.800.300 ՀՀ դրամ:
Անշարժ գույքը ծանրաբեռնված է երրորդ անձի իրավունքով, գնորդը պետք է կատարի վտարման աշխատանքները:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «Արարատբանկ» ԲԲԸ-ում բացված թիվ 1510023532910100 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19շ,, 19 բն.

Հեռ..` 0914019922

Էլ. փոստ`