Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սամվել Խաչատրյանի գույքը կրկնակի հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

13.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

13.02.2019թ-ին հայտարարված Սամվել Խաչատրյանի սնանկության գործով գույքի վաճառք չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 15.03.2019թ-ին ժամը 12:10-ին Սամվել Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ՀՀ սնանկության դատարանի ք. Երևան, Օտյան 53/2 հասցեի նստավայրում կանցկացվի Սամվել Խաչատրյանի սնակության գործով գույքի բաց դասական եղանակով կրկնակի աճուրդ-վաճառք` մեկ լոտով.
ԼՈՏ-1. 74.1քմ ընդհանուր մակերեսով մեկ հարկանի, նկուղային հարկով բնակելի տուն՝ տեղակայված 0.12հա մակերեսով տնամերձ հողամասի վրա: Գույքը գտնվում է Արարատի մարզի Գեղանիստ համայնքի 1-ին փողոց 39 հասցեում: Բնակելի տան հիմքը և միջհարկային ծածկը՝ միաձույլ երկաթբետոն, պատերը՝ տուֆ քար, տանիքը՝ թիթեղյա /ազբոշիֆեր/, պատուհանները՝ փատյա երկտակ և մետաղապլաստե, հատակը՝ փայտյա ներկած և լամինատե: Տունն ունի դալան՝ 33.0 քմ, խոհանոց՝ 27.1 քմ, թոնրատուն՝ 26.5քմ, զուգարան՝ 3.1քմ, ջերմոց՝ 298.6 քմ և լոգարան՝ 7.8քմ մակերեսներով: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Սամվել Դայի Խաչատրյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ 2296860, տրված 22.08.2007թ/ և վերջինիս վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈւՎԿ» ՍՊԸ-ում: Մեկնարկային գինը՝ 6.749.370 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական •րանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված Սամվել Խաչատրյանի սնանկության գործով թիվ 2477604477110000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի մասնակցության ճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում բաշխման ենթակա գույքի արժեքի մեջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /0234/ 2-33-76, /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`