Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Հ.Հ.Խաչատրյան» ՍՊԸ-ի գույքը կրկնակի հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

13.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

13.02.2019թ.-ին հայտարարված «Հ.Հ.Խաչատրյան» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի վաճառք չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 15.03.2019թ-ին ժամը 12.10-ին «Հ.Հ.Խաչատրյան» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ՀՀ սնանկության դատարանի ք. Երևան, Օտյան 53/2 հասցեի նստավայրում կանցկացվի «Հ.Հ.Խաչատրյան» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդային վաճառք` թվով երկու լոտերով.
ԼՈՏ-2. 5.0հա գյուղատնտեսական նշանակության հողամաս Արարատի մարզ Սիփանիկ համայնքում: Գույքը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Գալուստ, Գևորգ և Գարիկ Գալստյաններին /սեփ. իրավունքի վկայական թիվ 07052014-03-0009, տրված 07.05.2014թ./ և «Հ.Հ.Խաչատրյան» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «ԷԿԼՕՖ» ՈՒՎԿ ՍՊԸ-ում: Մեկն. գինը՝ 7.244.318 ՀՀ դրամ:
ԼՈՏ-3. 0.53հա գյուղատնտեսական նշանակության հողամաս Արարատի մարզի Բաղրամյան համայնքում: Գույքը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Հրաչ, Բուլիկ, Հարություն Հակոբյաններին և Արևիկ Զաքարյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ 0302233, տրված 21.03.2000թ./ և «Հ.Հ.Խաչատրյան» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «ԷԿԼՕՖ» ՈՒՎԿ ՍՊԸ-ում: Մեկնարկային գինը՝ 327.336 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված «Հ.Հ.Խաչատրյան» ՍՊԸ-ի սնանկության գործով 2477604719840000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում բաշխման ենթակա գույքի արժեքի մեջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտերի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /0234/ 2-33-76, /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`