Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզի Փշատավան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերի և այլ հողերի աճուրդ-վաճառքի մասին

14.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Փշատավանի համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փշատավան գյուղական համայնքի համայնքապետարանում սույն թվականի մարտի 14-ին ժամը 11 00 -ին կկայանա հետևյալ հողատարածքների բաց աճուրդ վաճառք: Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի բաց աճուրդ -վաճառք.
Լոտ 1 04-095-0122-0014 ծածկագրի 0.0931 հեկտար արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողատարածք : Հողամասի մեկնարկային գինը ՝ 318500 ՀՀ դրամ է, քայլը` մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:
Լոտ 2. 04-095-0175-0004 ծածկագրի 2.7128 հեկտար , գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատարածք: Հողամասի մեկնարկային գինը 2712800 ՀՀ դրամ է, քայլը` մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:
Սերվիտուտներով հողամասերը ծանրաբեռնված չեն , մասնակցության վճարը 5000 ՀՀ դրամ:
Լոտը գտնվում են բարվոք վիճակում , ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներ չկան: Առկա են հաղորդակցման ուղիներ:
Աճուրդ վաճառքը կկայանա ՀՀ Արմավիրի մարզի Փշատավանի համայնքապետարանում 2019 թվականի մարտի 14 ժամը 11 00 –ին :
Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին ժամը 10 00 -ից մինչև 17- 00
, մինչև սույն թվականի մարտի 11-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել Փշատավանի համայնքապետարան կամ զանգահարել 077-87-00-06 հեռախոսահամարով:
 

Հասցե` ՀՀ,Արմավիր մարզ, գ.Փշատավան, 27 փ. 9 շենք

Հեռ..` +374 094576596