Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հակոբ Մարտիրոսյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար երրորդ անձանց կողմից գրավադրված գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

14.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Հակոբ Մարտիրոսյանի սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. փետրվարի 14-ին Հակոբ Մարտիրոսյանի սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյանի կողմից նշանակված կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 2019թ. մարտի 19-ին ժամը 12:30-ին Հակոբ Մարտիրոսյանի սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից ՀՀ սնանկության դատարանի ք.Երևան, Ե.Օտյան 53/2 հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված Հակոբ Մարտիրոսյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար երրորդ անձանց կողմից գրավադրված գույքի բաց դասական եղանակով անցկացվող ընդհանուր կրկնաճուրդը:Աճուրդի հանվող գույքը բաղկացած է 3/երեք/ լոտերից:Լոտ 2.Անշարժ գույք- ՀՀ Արմավիրի մարզ, Խորոնք գյուղում գտնվող վարելահող/սեփ. վկայական թիվ 1671514, տրվ. 03.09.2003թ./- մակերեսը՝ 0,56 հա, կադաստրային համարը՝ 04-050-120-005, անմշակ:Մեկնարկային գինը` 167.837 ՀՀ դրամ:Լոտ 3.Անշարժ գույք- ՀՀ Արմավիրի մարզ, գ.Խորոնք Սևահողերի թաղամասի 1-ին փողոցի թիվ 17 հասցեում գտնվող տնամերձ հողամաս/ սեփ. վկայական թիվ 698220, տրվ. 08.11.2002թ./ - մակերեսը՝ 0,104 հա, կադաստրային համարը՝ 04-050-032-003:Մեկնարկային գինը` 80.464 ՀՀ դրամ:Լոտ 4.Անշարժ գույք- ՀՀ Արմավիրի մարզ, գ.Խորոնք Սևահողերի թաղամասի 1-ին փողոցի թիվ 10 հասցեում գտնվող տնամերձ հողամաս/ սեփ. վկայական թիվ 087266, տրվ. 18.05.2000թ./ - մակերեսը՝ 0,11 հա, կադաստրային համարը՝ 04-050-032-006:Մեկնարկային գինը` 83.847 ՀՀ դրամ:Բոլոր երեք լոտերի գույքը հանդիսանում է ՙԱկբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ՚ ՓԲԸ-ի գրավի առարկա:Գույքի վաճառքի հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:Գնորդին Է փոխանցվում օտարման պահի դրությամբ անշարժ գույքի չմարված գույքահարկը, հողի հարկը:Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը, որոնք պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ՙԱյԴի Բանկ՚ ՓԲԸ-ի/նախկին ՙԱնելիք բանկ՚ ՓԲԸ/ Հակոբ Մարտիրոսյանի սնանկության Հ/Հ 11813000763639 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի ք.Երևան, Ե.Օտյան 53/2 հասցեով:Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:Լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են սկսած 2019թ. մարտի 12-ից աշխատանքային օրերին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ դիմել սնանկության գործով կառավարչին կամ այցելել Արշակունյաց պող. 5, 410 սենյակ նախօրոք կապվելով սնանկության գործով կառավարչի հետ:Սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյան հեռ. 094-421790:


Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 85/50

Հեռ..` +374 94 421 790

Էլ. փոստ`