Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գերասիմ Անդրեասյանի և Սոնյա Կուրղինյանի գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

14.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 119-1

22.03.2019թ. ժամը 09:30-ին ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում /դատարանի շենքում/ պարտապաններ Գերասիմ Անդրեասյանի և Սոնյա Կուրղինյանի սնանկության գործով կառավարիչ Տ.Սահակյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Վաճառքի է ներկայացվում «Բիբլոս բանկ Արմենիա» ՓԲԸ-ում գրավադրված հետևյալ գույքը.
Լոտ 1 –ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մոսկովյան փողոց, թիվ 50/4 հասցեում գտնվող բնակելի տուն /սեփականության վկայական՝ 06082013-06-0001, տրված՝ 06.08.2013թ./: Տունը երկհարկանի է՝ կառուցված 2000-ական թ. կեսերին, շինության մակերեսը՝ 293,36 քմ, հողամասի մակերեսը՝ 314 քմ, շենքերի պատերը՝ տուֆ քար, առաստաղի բարձրությունը՝ 3,31մ-3,5մ, տանիքը՝ մետաղական: Աճուրդի մեկնարկային գինը՝ 101.700.000,0 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում (ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն) կարող են հայտ ներկայացնել դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը` լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/, իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ, պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Այդի Բանկ» ՓԲԸ, հ/հ 11811008852300)՝ որպես ստացող նշելով պարտապան Գերասիմ Անդրեասյանին:
Աճուրդն անցկացվում է աճուրդի կանոնակարգին համապատասխան: Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պե-տա¬¬կան գրանցման (անհրաժեշտության դեպքում), գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու, անհրաժեշտության դեպքում՝ վտարման, առու¬վա¬ճառքի պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) գործողությունները և ծախսերը կատարվում են աճուր¬դի հաղթողի կողմից:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից, կամ գտնել հետևյալ հղումով՝ https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ
Լոտը ուսումնասիրելու, լոտի մասին այլ տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկա-ցած այլ հարցով աշխատանքային օրերին և ժամերին դիմել սնանկության գործով կառավարչին (հեռ., viber, Whatsapp +37493456258):

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 17

Հեռ..` +37493456258

Էլ. փոստ`