Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Երրորդ անձ Արմեն Մարտիրոսյանին պատկանող, որպես Արման Անդրեասյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովման երաշխիք գրավադրված գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

15.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արման Անդրեասյանի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2018 թվականի հուլիսի 4-ին, ժամը 12:00-ին Արման Անդրեասյանի սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանի կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում /հասցե՝ ք. Երևան, Հր. Ներսիսյան 10/ հայտարարված երրորդ անձ Արմեն Մարտիրոսյանին պատկանող, որպես Արման Անդրեասյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովման երաշխիք «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2019 թվականի մարտի 15-ին ժամը 12:00-ին Արման Անդրեասյանի սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանի կողմից ՀՀ Սնանկության դատարանում /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/ կանցկացվի երրորդ անձ Արմեն Մարտիրոսյանին պատկանող, որպես Արման Անդրեասյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովման երաշխիք «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի կրկնաճուրդը: Կրկնաճուրդի ներկայացված լոտի արժեքը 10 տոկոսով նվազեցված է նախորդ աճուրդի մեկնարկային արժեքից և կազմում է.
Լոտ 1- ՀՀ, Արարատի մարզ, Նոյակերտ համայնք, Նարեկացու փողոց, թիվ 9 հասցեում գտնվող անշարժ գույք (93 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տուն, 1930 քմ հողամաս, սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2393115, գրավի իրավունքի գրանցման վկայական թիվ 0147241) - մեկնարկային արժեքը կազմում է ՝3.321.000 ՀՀ դրամ: Անշարժ գույքը ծանրաբեռնված է բնակիչներով: Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման, գրանցման, վտարման հետ կապված բոլոր ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն,
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն Այ Դի բանկ ՓԲԸ Բաղրամյան մ/ճ հ/հ 11813009716500 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/, մասնակցի վկայական ստանալու համար։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Լոտի ուսումնասիրության և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են այցելել Ազատության 14-54 հասցե յուրաքանչյուր օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 11:00-ից մինչև 18:00՝ նախապես զանգահարելով կառավարիչին հեռ. 010239505։

Հասցե` ք. Երևան Ազատության 14-54

Հեռ..` +374 94 221985

Էլ. փոստ`