Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում

15.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Բի Էս Թի» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Նշված հասցեում 04.03.2019թ.-ից տեղի կունենա «Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից կազմակերպած «Վեկտոր Ինվեստմենթս» ՍՊԸ-ին գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերի բաց աճուրդը` որպես մեկ միասնական միավոր (համալիր).
- ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ, Հովսեփյան փողոց, թիվ 95 հասցեում գտնվող 958.4 ք.մ. մակերեսով ռեստորան, 721.2 ք.մ. մակերեսով շինություն և 0.385675 հա մակերեսով հողամաս (հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ): Լոտի մեկնարկային գինը` 435000000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք.Երևան, Նորք-Մարաշ, Հովսեփյան փողոց, թիվ 95/3 հասցեում գտնվող 124.2 ք.մ. մակերեսով ռեստորան, 42.2 ք.մ. մակերեսով խցիկներ, 14.4 ք.մ., 157.4 ք.մ. և 87.2 ք.մ. մակերեսներով ինքնակամ կառույցներ և 0.247322 հա մակերեսով հողամաս (հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ): Լոտի մեկնարկային գինը` 122000000 ՀՀ դրամ:
Աճուրդը 04.03.2019թ.-ին, ժ. 12:00-ին՝ դասական, այնուհետև յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օր նույն վայրում, նույն ժամին՝ հոլանդական փուլերով: Աճուրդի ավարտը՝ 30.12.2019թ.: Սահմանափակումներ՝ գույքերը հանդիսանում են գրավի առարկա: Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել ներքոնշյալ թերթում տրված ծանուցման մեջ նշված փաստաթղթերը և կազմակերպչի կողմից տրված, համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով նախավճարի մուծումը հաստատող վկայականը: Նախավճարը պետք է վճարվի կազմակերպչի դրամարկղ կամ («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին ծանուցման հրապարակման օրվանից մինչ յուրաքանչյուր փուլին նախորդող աշխատանքային օրվա ժ. 16:00-ն: Մանրամասն տես «Իրատես» թերթի 15-18.02.2019թ., N 11 (932), էջ 10:

Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 82/31

Հեռ..` +374 11 56 45 13

Էլ. փոստ`