Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Լեռնագոգի համայնքապետարանին սեփական իրավունքով պատկանող շարժական գույքերի աճուրդ-վաճռքի մասին

15.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Լեռնագոգի համայնքապետարան
Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի 5 -րդ հոդված

ՀՀ Արմավիրի մարզի Լեռնագոգի համայնքապետարանում 2019 թվականի մարտի 6-ին ժամը 12.00-ին տեղի կունենա Լեռնագոգի համայնքապետարանի ծառայողական տրանսպորտային միջոցների և բեռնատարի աճուրդ վաճառք` երեք առանձին լոտերով: Լոտ 1.- BMW 528 I /թողարկման տարեթիվը 1998թ/ , մեքենայի վիճակը գնահատվում է բավարար, մեկնարկային գինը` 700,0 հազ ՀՀ դրամ : Լոտ 2.- MERCEDES-BENZ E 320, թողարկման տարեթիվը` 2003թ, մեքենայի վիճակը գնահատվում է լավ, մեկնարկային գինը` 2 440,0 հազ ՀՀ դրամ: Լոտ 3. ZIL MMZ 4502 , թողարկման տարեթիվը` 1988թ, մեքենայի վիճակը գնահատվում է վատ: Մեկնարկային գինը` 680.0 հազ ՀՀ դրամ:
Մեկնարկային գները սահմանվել է ըստ անկախ գնահատողի` Ա/Ձ Աշոտ Հովհաննիսյանի /վկայական` N ԱԳԳ 172/ կողմից
Նախավճարի և քայլի չափը մեկնարկային գնի 5%-ին համարժեք ՀՀ դրամ:
Մուտքի վճարը 5000 ՀՀ դրամ:
Սահմանափակումներ չկան:
Աճուրդը կկայանա ՀՀ Կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882—Ն որոշման համաձայն:
Հայտերի ընդունումը դադարում է աճուրդից 3 օր առաջ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել

Լեռնագոգի համայնքապետարան՝ ՀՀ Արմավիրի մարզ,գ. Լեռնագոգ Ազատության 1 հասցեով, հեռախոս 094-34-34-08:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ գ.Լեռնագոգ Ազատության հր. 1

Հեռ..` 094343408

Էլ. փոստ`