Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գարիկ Վաչագանի Ղամբարյանի գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

15.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Գարիկ Վաչագանի Ղամբարյանի սնանկության գործով կառավարիչ Հարութ Էդիկի Ղարիբյան
«Սնանկության մասինե ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019 թվականի փետրվարի 08-ին ժամը 12.40-ին Գարիկ Մարտինի Հարությունյանի գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2019 թվականի մարտի 07-ին ժամը 12.40-ին Գարիկ Վաչագանի Ղամբարյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանի կողմից ՀՀ Սնանկության դատարանում /ք. Երևան, Օտյան 53/2/ կանցկացվի Գրիկ Վաչագանի Ղամբարյանին սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև վերջինիս պարտավորությունների դիմաց գրավադրված գույքերի բաց դասական եղանակով աճուրդը:
Գույքը աճուրդի է ներկայացվում առանձնացված լոտերով, այն է`
Լոտ 1. Վաչագան Ղամբարյանին պատկանող, <Ֆինքա> ՈՒՎԿ ՓԲԸ-ում գրավադրված՝ OPEL SINTRA 2.2 մակնիշի, 10 AA 082 համարանիշի, 1998թ. արտադրության ավտոմեքենան, մեքենան գտնվում է բավարար վիճակում, անվադողերը մաշված, առկա է քերծված հատվածներ, սրահը կիսամաշ, մեկնարկային գինը՝ 520.812 ՀՀ դրամ:
Լոտ 2. Վաչագան Ղամբարյանին պատկանող, <Ֆինքա> ՈՒՎԿ ՓԲԸ-ում գրավադրված՝ OPEL ASTRA 1.6 i մակնիշի, 10 DD 082 համարանիշի, 1999թ. արտադրության ավտոմեքենան, մեքենան գտնվում է բավարար վիճակում, անվադողերը մաշված, առկա է քերծված հատվածներ, սրահը կիսամաշ, բացակայում է հետևի լուսարծակները և աջ կողմի անվադողերը, մեկնարկային գինը՝ 318.864 ՀՀ դրամ:
Լոտ 3. Վաչագան Ղամբարյանին պատկանող, <Ֆինքա> ՈՒՎԿ ՓԲԸ-ում գրավադրված՝ ՎԱԶ 21703-110-01 մակնիշի, 10 QO 082 համարանիշի, 2008թ. արտադրության ավտոմեքենան, մեքենան գտնվում է անսարք վիճակում, բացակայում է շարժիչը և դիմացի լուսարձակները, անվադողերը կիսամաշ, սրահը մաշված, մարտկոցը վնասված, մեկնարկային գինը՝ 178.563 ՀՀ դրամ:
Լոտ 4. Գարիկ Ղամբարյանին պատկանող, <Ֆինքա> ՈՒՎԿ ՓԲԸ-ում գրավադրված՝ ՎԱԶ 21703-110-01 մակնիշի, 10 ՕՕ 082 համարանիշի, 2007թ. արտադրության ավտոմեքենան, մեքենան գտնվում է սարքին վիճակում, անվադողերը կիսամաշ, սրահը կիսամաշ, մարտկոցը վնասված, բացակայում է հետևի ձախ լուսարձակը և աջ կողմի անվադողերը, մեկնարկային գինը՝ 643.042 ՀՀ դրամ:
Լոտ 5. Գարիկ Ղամբարյանին պատկանող, <Ֆինքա> ՈՒՎԿ ՓԲԸ-ում գրավադրված՝ ՎԱԶ 21723-114-01 մակնիշի, 31 UՏ 340 համարանիշի, 2008թ. արտադրության ավտոմեքենան, մեքենան գտնվում է անսարք վիճակում, բացակայում է շարժիչը և դիմացի լուսարձակները, անվադողերը կիսամաշ, սրահը մաշված, մարտկոցը վնասված, մեկնարկային գինը՝ 382.636 ՀՀ դրամ:
Լոտ 6. Գարիկ Ղամբարյանին պատկանող, <Ֆինքա> ՈՒՎԿ ՓԲԸ-ում գրավադրված՝ ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 1-ին շենք, թիվ 17ա բնակարանը, 22,3 քմ., այն գտնվում է նորմալ վիճակում, հինգ հարկանե քարե շենքի առաջին հարկում, ծառայել է որպես գրասենյակ, տան հատակը սալիկապատ, պատերը հարդարված, մեկնարկային գինը՝ 621.785 ՀՀ դրամ:
Լոտ 7. ՙԿոնվերսբանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված՝ Գարիկ Ղամբարյանին պատկանող՝ ՀՀ Կոտայքի մարզ, գ. Կարենիս, 10-րդ փող., թիվ 6 բնակելի տունը՝ 257,7 քմ., անասնաշենք, 18,7 քմ., հողամասը՝ 0,1 հա, երկհարկանի տուֆ քարից պատրաստված շինություն, դռները և պատուհանները հին փայտյա, տունը ենթակա է ընդհանուր հիմնանորոգման, բակում առկա է պտղատու ծառեր, մեկնարկային գինը՝ 8.784.719 ՀՀ դրամ:
Լոտ 8. Գարիկ Վաչագանի Ղամբարյանին պատկանող՝ Վազ 21074 մակնիշի, 32 ՕՏ 262 համարանիշի ավտոմեքենան, մեքենան գտնվում է սարքին վիճակում, սրահը կիսամաշ, առկա է մանր քերծված և վնասված հատվածներ, մեկնարկային գինը՝ 504.868 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով <Արարատբանկ> ՓԲԸ-ում Գարիկ Վաչագանի Ղամբարյանի սնանկության գործով հատուկ հաշվին` 15100705093450 մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվա նախորդ 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանում: Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ ՀՀ Սնանկության դատարանում, կամ կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանին` 091-333-603 հեռախոսահամարով:
 

Հասցե` ք. Հրազդան, Ջրառատ 45

Հեռ..` +374 91 333603

Էլ. փոստ`