Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աշոտ Հրաչի Վարդանյանի գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

15.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Աշոտ Հրաչի Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ Հարութ Էդիկի Ղարիբյան
«Սնանկության մասինե ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019 թվականի փետրվարի 08-ին ժամը 11.10-ին Աշոտ Հրաչի Վարդանյանի գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2019 թվականի մարտի 07-ին ժամը 11.10-ին Աշոտ Հրաչի Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանի կողմից ՀՀ Սնանկության դատարանում /ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում/ կանցկացվի Աշոտ Հրաչի Վարդանյանին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Գույքը աճուրդի է ներկայացվում առանձնացված լոտերով, այն է`
Լոտ 1. Աշոտ Հրաչի Վարդանյանին և Արզուքան Սաշայի Ստեփանյանին պատկանող՝ ՀՀ Կոտայքի մարզ, գ. Գառնի, Ա. Գրիբոյեդովի փակ. 1 թիվ 4 հասցեի բնակելի տունը, ընդհանուր մակերեսը՝ 189,75 քմ., տնամերձ հողամասը՝ 0,269 հա, գոմ՝ 23,60 քմ., հացատուն՝ 11,50 քմ., բաղնիք՝ 11,70 քմ., ջրավազան՝ 35,00 քմ., պարիսպ՝ 20,90 քմ., մեկնարկային գինը՝ 12.126.259 ՀՀ դրամ:
Լոտ 2. Լուսինե Վիգենի Սոլոմոնյանին պատկանող՝ ք. Երևան, Նոր-Նորք, 5-րդ մ/շ, Գալշոյան փող. 12-րդ շենք, թիվ 112 հասցեի բնակարանը, ընդհանուր մակերեսը՝ 70,5 քմ., մեկնարկային գինը՝ 6.855.588 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով <Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ> ՓԲԸ-ի Աշոտ Հրաչի Վարդանյանի սնանկության գործով հատուկ հաշվին՝ 220342863366000 մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվա նախորդ 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանում: Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ ՀՀ Սնանկության դատարանում, կամ կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանին` 091-333-603 հեռախոսահամարով:
 

Հասցե` ք. Հրազդան, Ջրառատ 45

Հեռ..` +374 91 333603

Էլ. փոստ`