Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գեղամ Աբրահամյանի սեփականության իրավունքով պատկանող, գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

15.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Գեղամ Աբրահամյանի սնանկության գործով կառավարիչ Հարութ Էդիկի Ղարիբյան
«Սնանկության մասինե ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019 թվականի փետրվարի 08-ին ժամը 12.00-ին Գեղամ Աբրահամյանի գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2019 թվականի մարտի 07-ին ժամը 12.00-ին Գեղամ Աբրահամյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանի կողմից ՀՀ Սնանկության դատարանում /ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում/ կանցկացվի Գեղամ Աբրահամյանին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Գույքը աճուրդի է ներկայացվում մեկ լոտով, այն է`
Լոտ 1. Գեղամ Աբրահամյանին, Ալվարդ Աբրահամյանին, Արմեն Աբրահամյանին, Մայրանուշ Աբրահամյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող, գրավի առարկա հանդիսացող, ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում գտնվող, 561-7 կադաստրային համարի տակ գրանցված, 1.01 հա գյուղ նշանակության վարելահողը, մեկնարկային գինը`252.657 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով ՙԿոնվերսբանկ՚ ՓԲԸ-ի բանկի Գեղամ Աբրահամյանի սնանկության գործով հատուկ հաշվին՝ 1930053581740100 մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվա նախորդ 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանում:
Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ ՀՀ Սնանկության դատարանում, կամ կարող են զանգահարել Գեղամ Աբրահամյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանին` 091-333-603 հեռախոսահամարով:
 

Հասցե` ք. Հրազդան, Ջրառատ 45

Հեռ..` +374 91 333603

Էլ. փոստ`