Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գնել Կազիկյանի գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

15.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Գնել Կազիկյանի սնանկության գործով կառավարիչ Հարութ Էդիկի Ղարիբյան
«Սնանկության մասին> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019 թվականի փետրվարի 08-ին ժամը 15.30-ին Գնել Կազիկյանի գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2019 թվականի մարտի 07-ին ժամը 15.30-ին Գնել Կազիկյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանի կողմից ՀՀ Սնանկության դատարանում /ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում/ կանցկացվի Գնել Կազիկյանին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Գույքը աճուրդի է ներկայացվում երեք լոտով, այն է`
Լոտ 3. ք. Հրազդան, Երևանյան խճուղի թիվ 150 արտադրամասը, ընդհանուր մակերեսը՝ 0,25 հա, արտադրամասը բաղկացած վարչական շենք /երկու հարկանի, նկուղով/, արտադրամաս՝ 693,93 քմ., կաթսայատուն 30,0 քմ. և պարիսպ 102,0 քմ., և մեկնարկային գինը՝ 5.043.186 ՀՀ դրամ, ինչպես նաև հողը ծանրաբեռնված է կադաստրային արժեքով, որը կազմում է` 3.105.000 դրամ, որը գնորդի կողմից ենթակա է վճարման:
Լոտ 4. Հրազդան համայնքում 07.001.822.012 կադաստրային համարի տակ հաշվառված 0.118 հա գյուղ. նշանակության վարելահող, մեկնարկային գինը՝ 20.915 ՀՀ դրամ:
Լոտ 5. Հրազդան համայնքում 07.001.851.088 կադաստրային համարի տակ հաշվառված 0.211 հա գյուղ. նշանակության վարելահող, մեկնարկային գինը՝ 28.050 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով ՙԿոնվերսբանկ՚ ՓԲԸ-ի բանկի Գնել Կազիկյանի սնանկության գործով հատուկ հաշվին` 1930051930500100 մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվա նախորդ 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանում:
Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ ՀՀ Սնանկության դատարանում, կամ կարող են զանգահարել Գնել Կազիկյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանին` 091-333-603 հեռախոսահամարով:
 

Հասցե` ք. Հրազդան, Ջրառատ 45

Հեռ..` +374 91 333603

Էլ. փոստ`