Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի փակ դասական աճուրի մասին

15.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ լոռու մարզի Սպիտակի համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդի կազմակերպիչը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի փակ դասական աճուրդ:
Լոտ 1 Երևանյան խճուղի, թիվ 74 հասցեում գտնվող 06-006-0184-0041 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,1հա մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս, հասարակական սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով:
Հողամասի մեկնարկային գինը 574 000 ՀՀ դրամ:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ՝ սերվիտուտներ) առկա չեն:
Հողամասի հարևանությամբ առկա են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր, գազատար, էլեկտրահաղորդման գծեր:
Աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին, պայմաններին, հողամասի հատակագծին, պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Սպիտակի համայնքապետարան (Շահումյան 7, 2-րդ հարկ, 206 սենյակ):
Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ:
Աճուրդը կայանալու է 2019թ. մարտի 18-ին ժամը 14.00-ին, Սպիտակի համայնքապետարանում (ք.Սպիտակ, Շահումյան 7, 2-րդ հարկ, 301 սենյակ):
Հայտերն ընդունվում և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ՝ 2019թ մարտի 15-ին, ժամը 14.00-ին։

Հասցե` ՀՀ լոռու մարզի ք.Սպիտակ, Շահումյան 7

Հեռ..` 025522500

Վեբ կայք` www.spitak.am

Էլ. փոստ`