Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ծաղկասար» ՍՊԸ-ին և 3-րդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառքի մասին

15.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Ծաղկասար» ՍՊԸ-ի `սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

15.02.2019թ. ժամը 13:30-ին սնանկ ճանաչված «Ծաղկասար» ՍՊԸ-ին և 3-րդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
04.03.2019թ. ժամը 12:30-ին ՀՀ սնանկության դատարանի շենքում՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում կկայանա սնանկ ճանաչված «Ծաղկասար» ՍՊԸ-ին և նրա վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար Յունիբանկ ԲԲԸ-ի օգտին գրավադրված 3-րդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառքը, բաց դասական եղանակով, 10 առանձին լոտերով:
Լոտ 2 «Ծաղկասար» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար Յունիբանկ ԲԲԸ-ի օգտին գրավադրված`Համբարձում Աղասու Մաթևոսյանին սեփականության իրավունքով պատկանող ք.Գյումրի, Բաղրամյան 76 հասցեի անշարժ գույքը, Մամբրե Համբարձումի Մաթևոսյանին սեփականության իրավունքով պատկանող ք.Գյումրի, Բաղրամյան 74 հասցեի անշարժ գույքը, հողամասի չափը 0,12 հա, շենքի մակերեսը 137,86 ք/մ/, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, մեկնարկային գինը 813 000 ՀՀ դրամ:
Լոտ 3 «Ծաղկասար» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ԳԱԶ-ՍԱԶ մակնիշի, 1990թ. արտադրության, 424 SU 46 պետ. համարանիշի ավտոմեքենա, շարժիչը և փոխանցման տուփը անսարք, մեկնարկային գինը 83 000 ՀՀ դրամ:
Լոտ 4 Տրանսֆորմատոր Տ-62 , մեկնարկային գինը 93 000 ՀՀ դրամ
Լոտ 5 Թռչնանոցի հոսքագիծ-վանդակ/1640 հատ/, մեկնարկային գինը 52 000 ՀՀ դրամ
Լոտ 6 Ինկուբատոր, մեկնարկային գինը 48 000 ՀՀ դրամ
Լոտ 7 Կերաղաց ԴԿՄ-5, մեկնարկային գինը 23 000 ՀՀ դրամ
Լոտ 8 Հրակայուն վառարան, մեկնարկային գինը 10 000 ՀՀ դրամ
Լոտ 9 Կաթսայատուն, մեկնարկային գինը 48 000 ՀՀ դրամ
Լոտ 10 ՇՌՊ գազի կարգավորիչ, մեկնարկային գինը 10 000 ՀՀ դրամ
Լոտ 11 Ժապավենային փոխադրիչ /2 հատ/, մեկնարկային գինը 33 000 ՀՀ դրամ
Գույքի սեփականության փոխանցման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են կանխիկ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Աբովյան մասնաճյուղ «Ծաղկասար» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝2471003098450000
, մինչև աճուրդին նախորդ օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00 կարող են մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկությանի դատարանի Գյումրի նստավայր, հասցե՝ ք. Գյումրի, Անկախության հր. 7:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Վաճառվող գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել «Ծաղկասար» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Սևանի 2/4, բն.15

Հեռ..` +374 91 95 58 81

Էլ. փոստ`