Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ԴԻՈՆԻՍ-ՎԱՀԵ» ՍՊԸ-ին և 3-րդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառքի մասին

15.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «ԴԻՈՆԻՍ-ՎԱՀԵ» ՍՊԸ-ի `սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

15.02.2019թ. ժամը 14:30-ին սնանկ ճանաչված «ԴԻՈՆԻՍ-ՎԱՀԵ» ՍՊԸ-ին և 3-րդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառքը կայացել է մասնակի, վաճառվել է Լոտ 1-ը:
04.03.2019թ. ժամը 14:00-ին ՀՀ սնանկության դատարանի շենքում՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում կկայանա սնանկ ճանաչված «ԴԻՈՆԻՍ-ՎԱՀԵ» ՍՊԸ-ին և նրա վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար Յունիբանկ ԲԲԸ-ի օգտին գրավադրված 3-րդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 1 առանձին լոտով:
Լոտ 2 «ԴԻՈՆԻՍ-ՎԱՀԵ» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարման ապահովվման համար Յունիբանկ ԲԲԸ-ի օգտին գրավադրված, «ԴԻՈՆԻՍ-ՎԱՀԵ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք.Գյումրի, Մեքենավարների փող. Թիվ 54 հասցեում գտնվող անշարժ գույք, նպատակային նշանակությունը՝ հասարակական, մեկնարկային գինը 12 000 000 ՀՀ դրամ:
Գույքի սեփականության փոխանցման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են կանխիկ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Աբովյան մասնաճյուղ «ԴԻՈՆԻՍ-ՎԱՀԵ» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝2471003217580000, մինչև աճուրդին նախորդ օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00 կարող են մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Վաճառվող գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել «ԴԻՈՆԻՍ-ՎԱՀԵ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Սևանի 2/4, բն.15

Հեռ..` +374 91 95 58 81

Էլ. փոստ`