Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հակոբ Միքայելյանին և 3-րդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառքի մասին

15.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Հակոբ Միքայելյանի`սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

15.02.2019թ. ժամը 15:30-ին նշանակված սնանկ ճանաչված Հակոբ Միքայելյանին և 3-րդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
04.03.2019թ. ժամը 15:00-ին ՀՀ սնանկության դատարանի շենքում՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում կկայանա սնանկ ճանաչված Հակոբ Միքայելյանին և նրա վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար Յունիբանկ ԲԲԸ-ի օգտին գրավադրված 3-րդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 2 առանձին լոտերով:
Լոտ2 Հակոբ Գևորգի Միքայելյանին և Քնարիկ Հենրիկի Միքայելյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք.Գյումրի, Աղյուսի փողոց 21/1 հասցեի /հասարարական շինություն/ անշարժ գույքը, մեկնարկային գինը 14 959 000 ՀՀ դրամ:
Լոտ 3 Հակոբ Գևորգի Միքայելյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք.Գյումրի, Շահումյան փողոց, թիվ 214 հասցեի բնակելի տուն անշարժ գույքը, մեկնարկային գինը 4 747 000 ՀՀ դրամ:
Գույքի սեփականության փոխանցման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են կանխիկ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Աբովյան մասնաճյուղ Հակոբ Միքայելյանի սնանկության հատուկ հաշվին՝2471003244480000 մինչև աճուրդին նախորդ օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00 կարող են մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Վաճառվող գույքի մասին և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու , ինչպես նաև մանրամասն այլ տեղեկություններ ստանալու համար զանգահարել Հակոբ Միքայելյանի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Սևանի 2/4, բն.15

Հեռ..` +374 91 95 58 81

Էլ. փոստ`