Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Ծովահակ>> ՍՊԸ–ին և երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող և <<Ծովահակ>> ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդի մասին հայտարարություն

15.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Ծովահակ>> ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Արտաշես Փարսադանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

15.02.2019թ.
Տիպ` Աճուրդի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Ծովահակ>> ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Արտաշես Փարսադանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019 թվականի փետրվարի 12-ին ժամը 12.30-ին <<Ծովահակ>> ՍՊԸ սնանկության գործով
կազմակերպված գույքերի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2019 թվականի մարտի 6-ին ժամը 12.30-ին <<Ծովահակ>> ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ
Ա. Փարսադանյանի կողմից ՀՀ Սնանկության դատարանի կենտրոնական նստավայրում` ք. Երևան,
Օտյան 53/2 հասցեում կանցկացվի <<Ծովահակ>> ՍՊԸ պարտավորությունների դիմաց գրավադրված,
գույքերի բաց դասական եղանակով աճուրդ:
Գույքերն աճուրդի են ներկայացվում առանձնացված թվով երկու լոտերով, այն է`
Լոտ 1. <<Ծովահակ>> ՍՊԸ սեփականության իրավունքով պատկանող, <<ՊրոԿրեդիտ Բանկ>> ՓԲԸ
/իրավահաջորդ` <<Ինեկոբանկ>> ՓԲԸ/ գրավադրված` ՀՀ, Արմավիրի մարզ, ք. Արմավիր,
Հանրապետության փողոց, թիվ 6 վարչական շենքի նկուղ հասցեում գտնվող հասարակական
նշանակության անշարժ գույք, երկու հարկանի շենքի նկուղային հարկ, շենքի հիմքը` միաձույլ
երկաթբետոնե, դռները` Եվրո, պատուհաններ` չունի, հատակը բետոնածածք մոզաիկա, տեղադրությունը`
1-ին գիծ, ներքին հարդարանքը` լավ, ընդհանուր մակերեսը` 168,4 քմ, մի մասը` ապօրինի շինություն,
մեկնարկային գինը` 13 041 000 ՀՀ դրամ է:
Լոտ 2. Արտուշ Բենիամինի Թումանյանին սեփականության իրավունքով պատկանող <<ՊրոԿրեդիտ
Բանկ>> ՓԲԸ /իրավահաջորդ` <<Ինեկոբանկ>> ՓԲԸ/ գրավադրված` ՀՀ, Արմավիրի մարզ, ք.
Արմավիր, Հանրապետության փողոց, թիվ 6 վարչական շենք և տարածք հասցեում գտնվող
հասարակական նշանակության անշարժ գույք, երկու հարկանի շենքի առաջին հարկ, շենքի հիմքը`
միաձույլ երկաթբետոնե, դռները և պատուհանները` Եվրո, հատակը կերամիկական սալիկ,
ավտոկայանատեղիի առկայությունը կամ հնարավորությունը` բավարար, ներքին հարդարանքը` լավ,
ընդհանուր մակերեսը` 65,5 քմ, մեկնարկային գինը` 12 474 000 ՀՀ դրամ է:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի
պատճենը, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական
գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճորի
վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի
մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով
<<Արարատբանկ>> ԲԲԸ-ում <<Ծովահակ>> ՍՊԸ սնանկության գործով բացված թիվ
1510045894620100 հատուկ հաշվին` մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում,
ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության
դատարանի Կենտրոնական նստավայրում /հասցե` ք. Երևան, Օտյան 53/2/: Աճուրդի հաղթող մասնակից
է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները
կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ Ա. Փարսադանյանին` 091-49-40-59
հեռախոսահամարով:
Հասցե` ք.Երեւան, Վ. Համբարձումյան 8-11
Հեռ..` +374 91 494059
Էլ. փոստ` artshes9@gmail.com

Հասցե` ք.Երեւան, Վ. Համբարձումյան 8-11

Հեռ..` +374 91 494059

Էլ. փոստ`