Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Օռավո> ՍՊԸ- ի շարժական գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

17.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Օռավո> ՍՊԸ- ի սնանկության գործով կառավարիչ Հարություն Գևորգյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ-ի փետրվարի 13-ին, <<Օռավո >> ՍՊԸ-ի գույքերի կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2019թ-ի մարտի 15-ին, ժամը 14: 00-ին, <<Օռավո>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հարություն Գևորգյանի կողմից ՀՀ, Երևան քաղաքի Սնանկության դատարանի շենքում` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում, կանցկացվի <<Օռավո> ՍՊԸ- ի շարժական գույքերի հրապարակային սակարկությամբ կրկնաճուրդ վաճառքը, բաց դասական եղանակով: Կրկնաճուրդի ներկայացված գույքերի արժեքը 10 տոկոսով նվազեցված է նախորդ աճուրդի մեկնարկային գնից և կազմում է`
Լոտ-1. WFOLXXGBFLYS12449 նույնականացման համարով, FORD TRANSIT մակնիշի, 670 OO 63 հաշվառման համարանիշով, գույնը` սպիտակ, թափքի տեսակը` Ֆուրգոն, 2000 թվականի արտադրության ավտոմեքենան: Ավտոմեքենան գտնվում է տեխնիկապես միջին և շահագործման համար բավարար վիճակում: Մեկնարկային գինը սահմանվում է 1.009.738 ՀՀ դրամ:
Լոտ-2. ՙ WFOLXXGBFL3S38960 նույնականացման համարով, FORD TRANSIT մակնիշի, 376 OO 63 հաշվառման համարանիշով, գույնը` սպիտակ, թափքի տեսակը`Ֆուրգոն, 2003թվականի արտադրության ավտոմեքենան: Ավտոմեքենան գտնվում է տեխնիկապես վատ, սակայն շահագործման համար բավարար վիճակում: Մեկնարկային գինը սահմանվում է 637.730 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողներն, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16 : 00-ն, կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` ք. Երևան, Տիգրան Մեծի պող. 23/1 շենք:
Աճուրդին մասնակցելու համար, հայտին կից պետք է ներկայացվեն՝
1,Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները.
2.Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Ուրարտու մասնաճյուղում բացված 2 4 7 5 0 0 2 7 3 0 9 6 0 0 0 0 հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում, աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Միաժամանակ հայտնվում է, որ գույքի հետ կապված գույքահարկի, և այլ պետական վճարումների նկատմամբ մինչ օրս առաջացած պարտավորությունների, ինչպես նաև գույքի ձեռք բերման դեպքում գույքի նոտարական և պետական գրանցման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Ցանկացողները՝ լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, կարող են դիմել ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9 կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հարություն Գևորգյանին 094 41 99 15 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Արցախի 8/2,-25

Հեռ..` 094419915

Էլ. փոստ`