Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Անահիտ Գալստյանի շարժական գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

17.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Անահիտ Գալստյանի սնանկության գործով կառավարիչ Հարություն Գևորգյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2018թ-ի փետրվարի 15-ին Անահիտ Գալստյանի շարժական գույքի կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2019թ-ի մարտի 20-ին, ժամը 14: 00-ին, Անահիտ Գալստյանի սնանկության գործով կառավարիչ Հարություն Գևորգյանի կողմից Երևան քաղաքի Սնանկության դատարանի շենքում` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում, կանցկացվի Անահիտ Գալստյանի շարժական գույքի հրապարակային սակարկությամբ կրկնաճուրդ վաճառքը, բաց դասական եղանակով:
Կրկնաճուրդի ներկայացված գույքի արժեքը 10 տոկոսով նվազեցված է նախորդ աճուրդի մեկնարկային գնից և կազմում է`
Լոտ-1. << SUZUKI SWIFT 1.2 >> մակնիշի, 34 SV 688 պետ. համարանիշի, 2012թվականի արտադրության, սպիտակ գույնի, մարդատար ավտոմեքենան: Փոխանցման տուփը ավտոմատ: Նույնականացման համարը` TSMNC 72S00325548: Մեքենան ունի բենզինային շարժիչ: Ավտոմեքենայի անվահեծերը և անվադողերը գտնվում են միջին վիճակում: Ընթացային համակարգի սարքերը և հանգույցները ունեն հիմնավերանորոգման կարիք: Մեքենան դիմացի աջ հատվածով ենթարկվել է վթարման: Ընդհանուր առմամբ, մեքենայի թափքը, ընթացիկ համակարգը, շարժիչը և սրահը գտնվում են վատ վիճակում: Մեկնարկային գինը կազմում է 688.748 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողներն, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16 : 00-ն, կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2:
Աճուրդին մասնակցելու համար, հայտին կից պետք է ներկայացվեն՝
1,Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները.
2.Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Ուրարտու մասնաճյուղում բացված 2 4 7 5 0 0 2 7 3 5 1 8 0 0 0 0 հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում, աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Միաժամանակ հայտնվում է, որ գույքի հետ կապված գույքահարկի, և այլ պետական վճարումների նկատմամբ մինչ օրս առաջացած պարտավորությունների, ինչպես նաև գույքի ձեռք բերման դեպքում գույքի նոտարական և պետական գրանցման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Ցանկացողները՝ լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, կարող են դիմել Երևան քաղաքի Սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հարություն Գևորգյանին 094 41 99 15 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Արցախի 8/2,-25

Հեռ..` 094419915

Էլ. փոստ`