Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Սիմոն Աղեկյանի պարտավորության դիմաց գրավադրված գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

17.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ԱՁ Սիմոն Աղեկյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյան Աղասու
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Պարտապան ԱՁ Սիմոն Աղեկյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի կողմից 13.02.2019թ-ին նշանակված աճուրդը չի կայացել գնորդ չլինելու պատճառով: 11.03.2019թ-ին ժամը 14-ին կանցկացվի պարտապանի պարտավորությունների դիմաց բանկում գրավադրված Սիմոն Աղեկյանի և երրորդ անձանց համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդը, ՀՀ Սնանկության դատարանում,հասցեն՝ ք. Երևան Օտյան 53/2) հրապարակային սակարկությունների միջոցով:
Լոտ 1.ք.Երևան, Կենտրոն համայնք, Վարդանանց փողոց, 28 շենքի թիվ 93 բնակարան, 63,8քմ ընդհանուր մակերեսով,պանելային,միջին հարդարանքի: Տունը ունի վերնորոգման կարիք: Մեկնարկային գինը՝18.873.000 (տասնութ միլիոն ութ հարյուր յոթանասուներեք հազար) ՀՀ դրամ:
Գույքի ձեռքբերման և գրանցման հետ կապված ծախսերը գնորդը վերցնում է իրեն վրա:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի նախավճարի կատարումը հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները:
Վճարումները՝ կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվեն` «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ում բացված 16051630681066 սնանկության գործով հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը` ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ք.Երևան,Օտյան 53/2
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել 091 88-99-60 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ ք. Երևան, Նոր-Արեշ 41փ. 43տ.

Հեռ..` +374 91-88-99-60

Էլ. փոստ`