Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արտյոմ Իշխանի Մկրտչյանի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

17.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արտյոմ Իշխանի Մկրտչյանի սնանկության գործով կառավարիչ՝ Աշոտ Խաչատրյան Աղասու
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Արտյոմ Իշխանի Մկրտչյանի սնանկության գործով 15.02.2019թվականի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: Սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի կողմից 05.03.2019թվականին ժամը 14:30-ին ՀՀ Սնանկության դատարանի ք. Վեդի, Արարատյան 55 հասցեի նստավայրում կանցկացվի Արտյոմ Իշխանի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենայի կրկնաճուրդը հրապարակային սակարկությունների միջոցով:
Լոտ 1. Մարդատար ավտոմեքենա «Mercedes-Benz S» մակնիշի, սև գույնի, 1992թվականի արտադրության, 86AM600 պետհամարանիշով մարդատար ավտոմեքենա, 1.400.000 (մեկ միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով:Ավտոմեքենան ունի վերանորոգման կարիք:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված բոլոր ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար ընտրված լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված սնանկության հատուկ հաշվին` 2470103213280170մինչև աճուրդին նախորդող օրը` ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել 091 88-99-60 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ ք. Երևան, Նոր-Արեշ 41փ. 43տ.

Հեռ..` +374 91-88-99-60

Էլ. փոստ`