Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գրիգոր Ներսիսյանի կողմից գրավադրված գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

17.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Գրիգոր Ներսիսյանի սնանկության գործով կառավարիչ՝ Աշոտ Խաչատրյան Աղասու
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Գրիգոր Ներսիսյանի պարտավորությունների դիմաց բանկում գրավադրված իր և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքերի 13.02.2019 թվականի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: Սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի կողմից 12.03.2019 թ. ժամը 12:00-ին ՀՀ Սնանկության դատարանի ք. Երևան Օտյան 53/2 հասցեի նստավայրում,
հրապարակային սակարկությունների միջոցով կանցկացվի Գրիգոր Ներսիսյանի պարտավորությունների դիմաց բանկում գրավադրված իր և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքերի կրկնաճուրդ վաճառքը հինգ առաձին լոտերով՝
Լոտ1.Արմավիրի մարզ, գյուղ Լենուղի հասցեում գտնվող տնամերձ հողամաս և շինություններ (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 1227482, տրված 12.04.2004թ)՝ ավտոտնակ՝ 32,9քմ, լողարան՝ 6,9քմ, կաթսայատուն՝2,5քմ, հավաբուն՝ 3.2քմ, ծածկ՝25.6քմ, մառան՝ 17.9քմ, հողամասի մակերեսը՝ 1 000քմ, 1.443.420 (մեկ միլիոն չորս հարյուր քառասուներեք հազար չորս հարյուր քսան) ՀՀ դրամ մեկնարկային գնով: Շինություններն ունեն միջին աստիճանի հարդարանք:
Լոտ2. Տրակտոր ԿՄԶ-0122 մակնիշի, 2005թ-ի արտադրության մեկ հատ 226.750 (երկու հարյուր քսանվեց հազար յոթ հարյուր հիսուն ) ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Լոտ3.Արմավիրի մարզ, գյուղ Լենուղի հասցեում գտնվող 4.000 քմ հողամաս (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 0198553,տրված 20.04.1998թ) 1.222.314 (մեկ միլիոն երկու հարյուր քսաներկու հազար երեք հարյուր տասնչորս) ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Լոտ4. Արմավիրի մարզ, գյուղ Լենուղի հասցեում գտնվող 9.900քմ հողամաս (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 064721,տրված 20.04.1998թ) 583.200 (հինգ հարյուր ութսուներեք հազար երկու հարյուր) մեկնարկային գնով:
Լոտ5. Արմավիրի մարզ, գյուղ Լենուղի հասցեում գտնվող 6.000քմ հողամաս (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 01309150,տրված 20.10.2003թ) ՝721.710 (յոթ հարյուր քսանմեկ հազար յոթ հարյուր տասը) ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները:
Վճարումները՝ կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվեն` «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում բացված 16051630681051 սնանկության գործով հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը` ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել քաղաք Երևան , Օտյան 53/2 հասցեով՝ ՀՀ Սնանկության դատարան:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել 091 88-99-60 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ ք. Երևան, Նոր-Արեշ 41փ. 43տ.

Հեռ..` +374 91-88-99-60

Էլ. փոստ`