Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Տաթևիկ Թորոսյանի կողմից գրավադրված գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

17.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ԱՁ Տաթևիկ Թորոսյանի սնանկության գործով կառավարիչ՝ Աշոտ Խաչատրյան Աղասու
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ԱՁ Տաթևիկ Թորոսյանի կողմից բանկում գրավադրված գույքի 15.02.2019թվականի կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 15.03.2019 թվականին, ժամը 13:00-ին Սնանկության գործերով դատարանի ք. Երևան Օտյան 53/2 հասցեի նստավայրում հրապարակային սակարկությունների միջոցով կանցկացվի ԱՁ Տաթևիկ Թորոսյանի պարտավորությունների դիմաց բանկում գրավադրված երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վաճառքը մեկ լոտով՝
Լոտ 2. ք.Վաղարշապատ, Իսակովի փողոց, 5 փակուղի, բնակելի տուն 5, ընդհանուր մակերեսը 177,3 քմ, խորդանոց 2.2քմ,պահեստ 12.8քմ,մառան 23.1քմ անասնաշենք 11.2քմ, թռչնանոց 2.3քմ, ծածկ 10.1քմ, պարիսպ 602քմ, հողամասի մակերեսը 770,0քմ, 2 հարկ, մեկնարկային գինը 9.525.000 (ինը միլիոն հինգ հարյուր քսանհինգ հազար) ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները:
Վճարումները՝ կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվեն` «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում բացված 16051630681054 սնանկության գործով հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը` ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ քաղաք Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել 091 88-99-60 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ ք. Երևան, Նոր-Արեշ 41փ. 43տ.

Հեռ..` +374 91-88-99-60

Էլ. փոստ`