Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ջեմմա Ղազարյանի սնանկության գործով կրկնաճուրդի մասին

18.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ջեմմա Ղազարյանի սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյան
,,Սնանկության մասին,, ՀՀ օրենքի 76-րդ հոդված

31.01.2019թ.-ին ժամը 16:45 ՀՀ Սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Թբիլիսյան 3/9/ թիվ ԵԿԴ/0123/04/17 սնանկության գործով հայտարարված պարտապան Ջեմմա Ղազարյանին պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառք աճուրդը կայացել է մասնակի, վաճառվել է ԼՈՏ 1-ը:
07.03.2019թ.-ին ժամը 12:30 ՀՀ Սնանկության դատարանի շենքում /ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում/ թիվ ԵԿԴ/0123/04/17 սնանկության գործով պարտապան Ջեմմա Տիգրանի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հրապարակային սակարկություններով վաճառք /կրկնաճուրդ/, բաց դասական եղանակով՝ 1 /մեկ/ լոտով.

ԼՈՏ 3. ք. Երևան, Դեմիրճյան փողոց 40 շենք թիվ 2 ավտոտնակ հասցեում գտնվող անշարժ գույք՝ գտնվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում Դ. Դեմիրճյան փողոց թից 40 շենքի բակում, ավտոտնակը կառուցված է 34 քմ. Մակերոսով հողամասի վրա, հողամասը տրված է վարձակալության մինչև 31.12.2015թ., ավտոտնակը իրենից ներկայացնում է 30,6 քմ մակերեսով քարե կառույց, իր մեջ ներառելով 18 քմ մակերեսով մետաղական ավտոտնակ, գտնվում է միջին վիճակում:
Գույքի առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև փաստացի տիրապետողների վտարումը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին:
Գույքի մեկնարկային գինը՝ 3.280.500 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր /անդորրագրեր/:
Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է համապատասխան լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ % -ը: Աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ ՙԱղասյան՚ մասնաճյուղում բացված թիվ 2474602670130000 Ջեմմա Ղազարյանի սնանկության գործով հատուկ հաշվեհամարին, աճուրդին նախորդող 5 /հինգ/ օրվա ընթացքում մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00: Աճուրդի մասնակցության հայտերը կարող են ներկայացվել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը:
Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանին /հեռ. 091245588/:

Ջեմմա Ղազարյանի սնանկության գործով կառավարիչ՝ Ալեքսանդր Կարակելյան

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան նրբ. 3-55

Հեռ..` +37491245588

Էլ. փոստ`