Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սիլվա Գրիգորյանի սնանկության գործով կրկնաճուրդի մասին

18.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սիլվա Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյան
,,Սնանկության մասին,, ՀՀ օրենքի 76-րդ հոդված

16.01.2019թ.-ին ժամը 16:30 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում/ թիվ ԵԿԴ/0423/04/15 սնանկության գործով պարտապան Սիլվա Ցոլակի Գրիգորյանին և երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի հայտարարված կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
07.03.2019թ.-ին ժամը 14:00 ՀՀ Սնանկության դատարանի շենքում /ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում/ կանցկացվի թիվ ԵԿԴ/0423/04/15 սնանկության գործով պարտապան Սիլվա Ցոլակի Գրիգորյանին և երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի հրապարակային սակարկություններով վաճառք /կրկնաճուրդ/, բաց դասական եղանակով՝ 5 /հինգ/ լոտերով.
ԼՈՏ 1. Ք. Երևան, Թումանյան 2 անցուղի 5 շենք թիվ 1 հասցեում գտնվող բնակարան սեփականության վկայական՝ 2695945, տրված՝ 14.04.2010թ., բնակարանը գտնվում է եռահարկ բնակելի շենքի առաջին հարկում, ընդհանուր մակերեսը՝ 158,4 քմ, հատակը՝ լամինատե մանրահատակ և կերամիկական սալիկ, ներքին հարդարումը՝ լավ որակի, պատերը գաջասվաղված լատեքս, ներկանյութով հարդարված, սանհանգույցը՝ հատակը և պատերը լավ որակի կերամիկական սալիկներով երեսպատված, ունի անհատական ջեռուցման համակարգ, ունի բուխարի: Առկա են ինքնակամ օգտագործվող 32,9 քմ մակերեսով նկուղ, ինքնակամ 2 դռան բացվածք և 2 աստիճան: Սեփականատիրոջ բաժնեմասը շենքի ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ կազմում է 158/383 քմ: Անշարժ գույքը գրավադրված է ՙԱրարատբանկ՚ ԲԲԸ-ում: Բնակարանի բնակիչների վտարումը կատարվելու է գնորդի կողմից, գնորդի միջոցներով և հաշվին:
Գույքի մեկնարկային գինը՝ 60.609.784 ՀՀ դրամ:
ԼՈՏ 2. ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Կաթնաղբյուր 2 փողոց 4 փակուղի թիվ 7 հասցեում գտնվող բնակելի տուն և հողամաս սեփականության վկայական՝ 1172397, տրված 16.03.2005թ. հողամասի մակերեսը՝ 0,1802 հա, ճակատային մասը մոտ 38 մ, հողատարածքի ձևը ուանկյունաձև, բնակելի տունը տուֆ քարից մեկ հարկանի, առկա է կիսանկուղ և մանսարդ, բնակելի տան ընդհանուր մակերեսը 292,6 քմ, ներքինդռները փայտյա, պատուհանները փայտ, հատակը բետոնածածկ կերամիկական սալիկ, պատերը առաստաղը լատեքս տեսակի նյութով հարդարված, սանհանգույցը՝ պատերը և հատակը կերամիկական սալիկներով երեսպատվածէլ. Հոսանքով, խմելու ջրով և գազով ապահովված: Անշարժ գույքը գրավադրված է ՙԱրարատբանկ՚ ԲԲԸ-ում:
Գույքի մեկնարկային գինը՝ 7.845.266 ՀՀ դրամ:
ԼՈՏ 3. ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Կաթնաղբյուր գյուղատնտեսական նշանակության հող /վարելահող/ սեփականության վկայական 1172398 տրված՝ 16.03.2005թ. հողամասի ընդհանուր մակերեսը՝ 0,222 Հա, կա ոռոգման ջրի հնարավորություն, էլեկտրամատակարարում չկա, ճանապարհը՝ գրունտային, հողամասի երկրաչափական կառուցվածքը՝ ուղղանկյունաձև, հողամասի թեքությունը՝ հարթ:
Գույքի աճուրդի մեկնարկային գինը՝ 569.175 ՀՀ դրամ:
ԼՈՏ 4. ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Կաթնաղբյուր գյուղատնտեսական նշանակության հող /վարելահող/ սեփականության վկայական 1172399 տրված՝ 16.03.2005թ. հողամասի ընդհանուր մակերեսը՝ 0,1374 Հա, կա ոռոգման ջրի հնարավորություն, էլեկտրամատակարարում չկա, ճանապարհը՝ գրունտային, հողամասի երկրաչափական կառուցվածքը՝ ուղղանկյունաձև, հողամասի թեքությունը՝ հարթ:
Գույքի աճուրդի մեկնարկային գինը՝ 352.554 ՀՀ դրամ:
ԼՈՏ 5. ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Կաթնաղբյուր գյուղատնտեսական նշանակության հող /վարելահող/ սեփականության վկայական 1172400 տրված՝ 16.03.2005թ. հողամասի ընդհանուր մակերեսը՝ 0,650 Հա, կա ոռոգման ջրի հնարավորություն, էլեկտրամատակարարում չկա, ճանապարհը՝ գրունտային, հողամասի երկրաչափական կառուցվածքը՝ ուղղանկյունաձև, հողամասի թեքությունը՝ հարթ:
Գույքի աճուրդի մեկնարկային գինը՝ 253.911 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր /անդորրագրեր/:
Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է համապատասխան լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ % -ը: Աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ ՙԱղասյան՚ մասնաճյուղում բացված թիվ 2474602590770000 Սիլվա Գրիգորյանի սնանկության գործով հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող 5 /հինգ/ օրվա ընթացքում մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00: Աճուրդի մասնակցության հայտերը կարող են ներկայացվել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը:
Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանին /հեռ. 091245588/:

Սիլվա Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ՝ Ալեքսանդր Կարակելյան

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան նրբ. 3-55

Հեռ..` +37491245588

Էլ. փոստ`