Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Արտ Բալունս» ՍՊԸ սնանկության գործով կրկնաճուրդի մասին

18.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՙԱրտ-Բալունս՚ ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյան
,,Սնանկության մասին,, ՀՀ օրենքի 76-րդ հոդված

31.01.2019թ.-ին ժամը 15:30 ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք. Աբովյան, Կոտայքի 8/ կանցկացվի թիվ ԿԴ1/0221/04/16 սնանկության գործով պարտապան ՙԱրտ Բալունս՚ ՍՊԸ պարտավորությունների կատարման ապահովման միջոց հանդիսացող ՙՅունիբանկ՚ ԲԲԸ գրավադրված երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի հրապարակային սակարկություններով վաճառք աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով.
07.03.2019թ.-ին ժամը 16:00 ՀՀ Սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան 53/2/ կանցկացվի թիվ ԿԴ1/0221/04/16 սնանկության գործով պարտապան ՙԱրտ Բալունս՚ ՍՊԸ պարտավորությունների կատարման ապահովման միջոց հանդիսացող ՙՅունիբանկ՚ ԲԲԸ գրավադրված երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի հրապարակային սակարկություններով վաճառք /աճուրդ/, բաց դասական եղանակով՝ 2 /երկու/ լոտով.
ԼՈՏ 1 ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Հակոբյան փողոց թիվ 1ա ավտոկայանատեղի հասցեում գտնվող անշարժ գույք ՝ գտնվում է ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, 758,86 քմ մակերոսով ավտոհավաքակայան, 26,8 քմ մակերոսով պահակակետ, 84 քմ մակերոսով կիսաքանդ շինություն, 8,7 քմ մակերոսով պարիսպ: Անշարժ գույքն իրենից ներկայացնում է ավտոհավաքակայան, որը բաղկացած է ավտոտնակներից, պահակակետից, կիսաքանդ շինությունից և պարսպից: Շենք-շինությունները մեկ հարկանի են: Ավտոհավաքակայնը մեկ ընդհանուր շինություն է, որը բաժանված է տարբեր չափեր ունեցող ավտոտնակների: Մածամասամբ անմխիթար վիճակում գտնվող ավտնակներ են՝ հատակը և պատերը կլիմայական ազդեցությունների պատճառով քայքայված: Ավտոտնակների մեծ մասը չունեն դարպասներ: Արտաքին հարդարանքը գտնվում է վատ վիճակում, ավտոտնակների առաստաղի բարձրությունը 4,2 մետր: Պահակատունը իրենից ներկայացնում է մեկ հարկանի շինություն, ներքին հարդարանքը գտնվում է վատ վիճակում, դռները և պատուհանները փայտ, արտաքին հարդարանքը նույնպես վատ վիճակում է:Տարածքում առկա է կիսքանդ շինություն՝ առանց տանիքի,միայն պատերն են: Հողամասի մակերեսը՝ 0,3235 Հա, հողի նկատմամբ իրավունքի տեսակը՝ վարձակալություն: Հանդիսանում է ՙՅունիբանկ՚ ԲԲԸ գրավի առարկա: Գույքի առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև փաստացի տիրապետողների վտարումը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին: Գույքի մեկնարկային գինը՝ 22.809.600 ՀՀ դրամ:
ԼՈՏ 2 ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Աբեղյան փողոց թիվ 40 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույք՝ գտնվում է ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր Աբեղյան փողոցում, բնակելի տան մակերեսը՝ 359,9 քմ, հողամասի մակերեսը՝ 0,0512 Հա, պարպի մակերեսը՝ 5,1 քմ: բնակելի տունը երկհարկանի է, հիմքը՝ երկաթբետոն, պատերը՝ քար: Արտաքին հարդարանքը գտնվում է վատ վիճակում: Գույքի ներքին հարդարանքը գտնվում է վատ վիճակում, սանհանգույցները գտնվում են վատ վիճակում, դռները փայտից են, գտնվում են վատ վիճակում, պատուհանները փայտ, գտնվում են վատ վիճակում, հատակը փայտյա է: Ինժեներական սարքավորումները՝ ջուրէլ. Էներգիա, գազ առկա են: Հողամասը հարթ: Հանդիսանում է ՙՅունիբանկ՚ ԲԲԸ գրավի առարկա: Գույքի առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև բնակիչների վտարումը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին: Գույքի մեկնարկային գինը՝ 18.196.650 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր /անդորրագրեր/:
Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ %-ը: Աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՙՄյասնիկյան՚ մասնաճյուղում բացված թիվ 16044056132420 սնանկության գործով հատուկ հաշվեհամարին, աճուրդին նախորդող 5 /հինգ/ օրվա ընթացքում մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00: Աճուրդի մասնակցության հայտերը կարող են ներկայացվել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը:
Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանին /հեռ. 091245588/:

ՙԱրտ Բալունս՚ ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ՝ Ալեքսանդր Կարակելյան

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան նրբ. 3-55

Հեռ..` +37491245588

Էլ. փոստ`