Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Արա-Հաս>> ՍՊԸ-ի գույքերի և ՍՊԸ-ի պարտավորության համար երրորդ անձի կողմից գրավադրած գույքի կրկնաճուրդի մասին

18.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Արա-Հաս>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սպարտակ Ստեփանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված


Հայտարարություն
2019թ-ի հունվարի 30-ին <<Արա-Հաս>> ՍՊԸ-ի գույքերի աճուրդը հայտ չլինելու պատճառով հայտարարվում է չկայացած:
2019թ-ի մարտի 12-ին ժամը 17:00-ին <<Արա-Հաս>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սպարտակ Ստեփանյանի կողմից ՀՀ Սնանկության դատարանի նստավայրում /ք. Երևան, Օտյան 53/2/ կանցկացվի <<Արա-Հաս>> ՍՊԸ-ի գույքերի և ՍՊԸ-ի պարտավորությունների համար երրորդ անձի կողմից գրավադրած գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդը հետևյալ լոտերով.
ԼՈՏ 2. ՀՀ Սյունիքի մարզ համայնք Սյունիք Մուսաբեկ թաղամաս 6/1, 6/2, 6/2/1 Արտադրամաս, 1.925հա մակերեսով հողամաս, կադաստրային ծածկագիր 09-082-0558-0020, նպատակային նշանակությունը` արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` արդյունաբերական օբյեկտների: Շինությունների բնութագրերը` արտադրամաս 2608,65քմ մակերեսով, կադաստրային ծածկագիր 09-082-0558-0020-001, պահակատուն 41,9քմ մակերեսով, կադաստրային ծածկագիր 09-082-0558-0020-002, արտադրամաս 172,7քմ մակերեսով, կադաստրային ծածկագիր 09-082-0558-0020-003, նպատակային նշանակությունը բնակելի, ըստ 27.12.2014թ. սեփականության իրավունքի գրանցման թիվ 27122014-09-0017 վկայականի Արա Ալբերտի Օհանջանյանի սեփականությունն է, մեկնարկային գինը` 53.812.706 ՀՀ դրամ:
ԼՈՏ 6. <<Արա-Հաս>> ՍՊԸ-ին պատկանող պահեստի ժամկետանց ապրանքներ` 4891 հատ 1լիտրանոց կոմպոտներ, 1233 հատ 1 լիտրանոց հյութեր, 1919 հատ 0,37-ից մինչև 1 լիտրանոց մուրաբաներ, 8735 հատ 0,446-ից մինչև 3 լիտրանոց ջեմեր, 704 հատ 1-ից մինչև 1,5 լիտրանոց մարինադ, 679 հատ 0,25-ից մինչև 0,72 լիտրանոց պահածոներ, մեկնարկային գինը 882.093 ՀՀ դրամ.
ԼՈՏ 7. <<Արա-Հաս>> ՍՊԸ-ին պատկանող պահեստի ապրանքներ` 768 հատ 1-ից մինչև 3 լիտրանոց կոմպոտներ, 913 հատ 0,314-ից մինչև 3 լիտրանոց հյութեր, 1227 հատ 0,35-ից մինչև 0,5 լիտրանոց մուրաբաներ, 6 հատ 0,485 լիտրանոց ջեմեր, 67 հատ 0,72-ից մինչև 1 լիտրանոց պահածոներ, մեկնարկային գինը 1.139.117 ՀՀ դրամ.
ԼՈՏ 8. <<Արա-Հաս>> ՍՊԸ-ին պատկանող պահեստի ապրանքներ`412 հատ 0,9 կիլոգրամանոց խոշոր աղ, 1 հատ աղբաման, 204 հատ ամանի գուպկա, 2 հատ ավել, 80 հատ ատամի խոզանակ, 1 հատ բալգարկի քար, 8915 հատ 0,25-ից մինչև 0,95 լիտրանոց բանկաներ, 0,325 կգ. Դափնետերև, 173 հատ զուգարանի թուղթ, 11,845 կգ թեյ, 60 տուփ լիմոնի աղ, 132 հատ հեղյուս, 43,6 կգ. հնդկաձավար, 8 հատ 0,5լ. սերկեվիլի մուրաբա, 130 կգ. մակարոն, 500 կգ. չոր մասուր, 16,5 կգ շաքարավազ, 613 հատ 0,2լ և 1լ. հյութի շիշ, 100կգ ոլոռ, 38կգ ոսպ, 500 հատ պահածոյի կափարիչ, 0,446 կգ աղացած պղպեղ, 15կգ սիսեռ, 63հատ վանելին, 12,5 կգ ցորենաձավար, 8,5լ քացախ, 435 հատ օճառ, 258կգ սառեցված կեռաս և սալոր, մեկնարկային գինը` 452.754 ՀՀ դրամ:
Անշարժ գույքերի կադաստրային, նոտարական, ինչպես նաև հավանական վտարման ծախսերը և գործողությունները կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները,
- Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ-ի Կապանի մասնաճյուղում <<Արա-Հաս>> ՍՊԸ-ի սնանկության 1930030208005700 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդ օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդ 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի հասցեով` ք. Երևան, Օտյան 53/2:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները մինչև աճուրդի օրը ցանկացած ժամանակ կարող են ներկայանալ ք. Կապան Բաղաբերդ 8 հասցեն, կամ զանգահարել 094 094 554 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ քաղ.Կապան, Բաղաբերդի 8/42

Հեռ..` +37494094554

Էլ. փոստ`