Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Ամիգո Արմեն>> ՍՊԸ-ի գույքերի և ՍՊԸ-ի պարտավորության համար երրորդ անձի կողմից գրավադրած գույքի կրկնաճուրդի մասին

18.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Ամիգո Արմեն>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սպարտակ Ստեփանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2019թ-ի փետրվարի 5-ին <<Ամիգո Արմեն>> ՍՊԸ-ի գույքերի կրկնաճուրդը հայտ չլինելու պատճառով հայտարարվում է չկայացած:
2019թ-ի մարտի 12-ին ժամը 17:30-ին <<Ամիգո Արմեն>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սպարտակ Ստեփանյանի կողմից ՀՀ Սնանկության դատարանի շենքում /ք. Երևան Օտյան 53/2/ կանցկացվի սեփականության իրավունքով <<Ամիգո Արմեն>> ՍՊԸ-ին պատկանող և <<Ամիգո Արմեն>> ՍՊԸ-ի պարտավորությունների համար երրորդ անձի կողմից գրավադրած գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդը հետևյալ լոտերով.
Լոտ 1. Սկավառակային սղոց JET մոդելի- 1 հատ, Օդի կոմպրեսոր – 1 հատ, Սկավառակային լծակային անկյունային կտրիչ/ցիրկուլ/ DEWALT մոդելի- 1 հատ, Գալիկոնային հաստոց JET JDP-8 CH8603 մոդելի- 1 հատ, Եզրամշակող հաստոց GB/M COMPACT PVS մոդելի- 1 հատ` մեկնարկային գինը 495.720 ՀՀ դրամ, գույքերը գտնվում են քաղ. Երևան, Շենգավիթ համայնք, Արարատյան փողոց 87/6 հասցեի շինության տարածքում:
Լոտ 2. Երևան քաղաքի Արաբկիր համայնք Գյուլբեկյան փողոցի 21-րդ շենքի թիվ 61 հասցեում գտնվող 42,7 քմ մակերեսով բնակարան, գույքը ծանրաբեռնված է բնակիչներով -մեկնարկային գինը-14.058.765 ՀՀ դրամ:
Անշարժ գույքերի կադաստրային, նոտարական, ինչպես նաև հավանական վտարման ծախսերը և գործողությունները կատարում է գնորդը:
Լոտի մեջ ներառված է ԱԱՀ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները,
- Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով Արդշինբանկի Կապանի մասնաճյուղում <<Ամիգո Արմեն>> ՍՊԸ-ի սնանկության 2470804147300000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդ օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդ 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի հասցեով` ք. Երևան, Օտյան 53/2:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները ցանկացած ժամանակ կարող են ներկայանալ ք. Կապան Բաղաբերդ 8 հասցեն, կամ զանգահարել 094 094 554 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ քաղ Կապան, Բաղաբերդի 8/42

Հեռ..` +37494094554

Էլ. փոստ`