Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Մարգար Առաքելյանի սնանկության գործով կրկնաճուրդի մասին

18.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ա/Ձ Մարգար Առաքելյանի սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյան
,,Սնանկության մասին,, ՀՀ օրենքի 76-րդ հոդված

31.01.2019թ.-ին ժամը 15:15 ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք. Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65/ հայտարարված պարտապան Ա/Ձ Մարգար Առաքելյանի թիվ ԱՐԱԴ/0056/04/16 սնանկության գործով երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքերի կրկնաճուրդը չի կայացել:
07.03.2019թ.-ին ժամը 16:30 ՀՀ Սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան 53/2/ կանցկացվի թիվ ԱՐԱԴ/0056/04/16 սնանկության գործով ՙԻնեկոբանկ՚ ՓԲԸ գրավադրված պարտապան Ա/Ձ Մարգար Առաքելյանի սնանկության գործով երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքերի վաճառք կրկնաճուրդ, բաց դասական եղանակով՝ 6 /վեց/ լոտերով.

ԼՈՏ 1. ՀՀ Արագածոտնի մարզ, Ավան համայնք 3 փողոց թիվ 6 հասցեում գտնվող բնակելի տուն և հողամաս /սեփականության վկայական՝ 2313176/ բնակելի տան ընդհանուր մակերեսը՝ 156,9 քմ, բնակելի տան արտաքին պատերի շարը՝ տուֆ քարով, մուտքի դոռը փայտյա, ներքին դռները փայտյա պաուհանների մի մասը փայտյա, հատակը՝ մամլված թեփատախտակ, բետոնածածկ, պատերը և առաստաղը գաջասվաղված, ջրաէմուլիսոն ներկով հարդարված, սանհանգույցը՝ հատակը և պատերը չհարդարված, ապահովված է էլեկտրական հոսանքով, խմելու ջրով 18,9 քմ տնտեսական պահեստը, 9,7 քմ խոհանոցը, 12 քմ ծածկոցը, 14,8 քմ թոնրատունը, 107,5 քմ գոմը, 105,9 քմ ծածկոցը տեղակայված են տնամերձ հոամասի վրա, հողամասի ընդհանուր մակերեսը՝ 1.175 քմ, ճակատային մասը՝ 34 մ, հողամասը սահմանապատված է մետաղական ցանկապատով, հողատարածքի ձևը անկանոն բազմանկյուն, առկա են պտղատու ծառեր: Անշարժ գույքը գրավադրված է ՙԻնեկոբանկ՚ ՓԲԸ: Բնակելի տանը կան փաստացի բնակվողներ, որոնց վտարումը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին:
Գույքի աճուրդի մեկնարկային գինը՝ 5.580.131 ՀՀ դրամ:

ԼՈՏ 2. ՀՀ Արագածոտնի մարզ, Ավան համայնք 4 փողոց թիվ 1 հասցեում գտնվող բնակելի տուն և հողամաս /սեփականության վկայական՝ 2002762/, շինության մակերեսը՝ 63,2 քմ, առաստաղի բարձրությունը մոտ 2,7 մ, հիմքը ժապավենաձև, ծածկը՝ փայտե, տանիքը՝ ազբոշիֆեր, ըստ վկայականի բնակելի տունը փաստացի օգտագործվում է որպես անասնագոմ, հողամասի ընդհանուր մակերեսը՝ 0,161 հա, հողատարածքի ձևը՝ անկանոն բազանկյուն: Անշարժ գույքը գրավադրված է ՙԻնեկոբանկ՚ ՓԲԸ:
Գույքի աճուրդի մեկնարկային գինը՝ 956.594 ՀՀ դրամ:

ԼՈՏ 3. ՀՀ Արագածոտնի մարզ, Ավան համայնք 5 փողոց թիվ 3 հասցեում գտնվող 0,044 հա տնամերձ հողամաս /սեփականության վկայական՝ 2002776/, ջրամատակարարում և էլեկտրամատակարարում չկա, ճանապարհը՝ գրունտային, հողամասի երկրաչափական կառուցվածքը՝ բազանկյուն: Անշարժ գույքը գրավադրված է ՙԻնեկոբանկ՚ ՓԲԸ:
Գույքի աճուրդի մեկնարկային գինը՝ 238.950 ՀՀ դրամ:

ԼՈՏ 4. ՀՀ Արագածոտնի մարզ, Ավան համայնք 4 փողոց թիվ 26 հասցեում գտնվող 0,819 Հա տնամերձ հողամաս /սեփականության վկայական՝ 835917/ ջրամատակարարում և էլեկտրամատակարարում չկա, ճանապարհը՝ գրունտային, հողամասի երկրաչափական կառուցվածքը՝ բազանկյուն: Անշարժ գույքը գրավադրված է ՙԻնեկոբանկ՚ ՓԲԸ:
Գույքի աճուրդի մեկնարկային գինը՝ 2.901.668 ՀՀ դրամ:

ԼՈՏ 5. ՀՀ Արագածոտնի մարզ, Ավան համայնք հասցեում գտնվող 0,037 քմ տնամերձ հողամաս /սեփականության վկայական՝ 2002763/ ջրամատակարարում և էլեկտրամատակարարում չկա, ճանապարհը՝ գրունտային, հողամասի երկրաչափական կառուցվածքը՝ բազանկյուն: Անշարժ գույքը գրավադրված է ՙԻնեկոբանկ՚ ՓԲԸ:
Գույքի աճուրդի մեկնարկային գինը՝ 202.500 ՀՀ դրամ:

ԼՈՏ 7. FORD TRANSIT 2.4 TD մակնիշի ավտոմեքենա նունականացման համար՝ WFOLXXGBFLYK72780, շարժիչը` YK72780, պետ. համարանիշը՝ 30 OS 465 գույնը՝ սպիտակ, թողարկման տարեթիվը՝ 2000թ., շարժիչի ծավալը՝ 2,4լ, թափքի տեսակը՝ ֆուրգոն, փոխանցման տուփը՝ մեխանիկական, թափքի վրա առկա են խազած, քերված հատվածներ, ետևի թափարգելի ձախ հատվածը ամրակից պոկված անվաթևի վրադիրը բացակայում է, ձախ կողամասի վրադիրը տարանջատված, անվադողերը կիսամաշված, սրահը՝ բավարար վիճակ: Ավտոմեքենան գրավադրված է ՙԻնեկոբանկ՚ ՓԲԸ:
Գույքի աճուրդի մեկնարկային գինը՝ 1.514.279 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր /անդորրագրեր/:
Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է համապատասխան լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ % -ը: Աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՙՄյասնիկյան՚ մասնաճյուղում բացված Ա/Ձ Մարգար Առաքելյանի սնանկության գործով թիվ 16044056132414 հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող 5 /հինգ/ օրվա ընթացքում մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00: Աճուրդի մասնակցության հայտերը կարող են ներկայացվել ՀՀ Սնանկության դատարան մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը:
Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանին /հեռ. 091245588/:
Ա/Ձ Մարգար Առաքելյանի սնանկության գործով կառավարիչ՝ Ալեքսանդր Կարակելյան

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան նրբ. 3-55

Հեռ..` +37491245588

Էլ. փոստ`