Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՙԱվտոլույսերի աշխարհ՚ ՍՊԸ սնանկության գործով կրկնաճուրդի մասին

18.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՙԱվտոլույսերի աշխարհ՚ ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյան
,,Սնանկության մասին,, ՀՀ օրենքի 76-րդ հոդված

18.01.2019թ.-ին ժամը 15:00 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան 53/2/ կանցկացվի թիվ ԵԴ/0162/04/18 սնանկության գործով պարտապան ՙԱվտոլույսերի Աշխարհ՚ ՍՊԸ պարտավորությունների կատարման ապահովման միջոց հանդիսացող ՙՅունիբանկ՚ ԲԲԸ գրավադրված՝ երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի հրապարակային սակարկություններով վաճառք աճուրդը չի կայացել հայտեր լինելու պատճառով:

07.03.2019թ.-ին ժամը 17:00 ՀՀ Սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան 53/2/ կանցկացվի թիվ ԵԴ/0162/04/18 սնանկության գործով պարտապան ՙԱվտոլույսերի Աշխարհ՚ ՍՊԸ պարտավորությունների կատարման ապահովման միջոց հանդիսացող ՙՅունիբանկ՚ ԲԲԸ գրավադրված՝ երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի հրապարակային սակարկություններով վաճառք /աճուրդ/, բաց դասական եղանակով՝ 2 /երկու/ լոտով.
ԼՈՏ 1. ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, Ա. Ահարոնյան փողոց 10 շենք թիվ 40 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույք ՝ իննը հարկանի շենքի երրորդ հարկում, ընդհանուր մակերեսը՝ 102,9 քմ, բնակարանի ներքին հարդարանքը գտնվում է վատ վիճակում, հատակը փայտյա մանրահատակ և լինոլեում, գտնվում են մասամբ բարվոք մասամբ վատ վիճակում, լոգասենյակը սալիկապատ է, գտնվում է բարվոք վիճակում, զուգարանի պատերը սվաղ, գտնվում է վատ վիճակում, դրսի դուռը՝ երկաթյա, ներսի դռները՝ փայտյա, պատուհանները՝ մետաղապլաստ: Հանդիսանում է ՙՅունիբանկ՚ ԲԲԸ գրավի առարկա: Գույքի առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև փաստացի բնակվողների վտարումը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին:
Գույքի մեկնարկային գինը՝ 20.520.000 ՀՀ դրամ:

ԼՈՏ 2. ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Ձորաղբյուր հասցեում գտնվող անշարժ գույք՝ հողամաս, ընդհանուր մակերեսը՝ 3.004 քմ, հողամասի հարթությունը՝ հարթ, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, օգտագործման նպատակը՝ վարելահող, ընդհանուր վիճակը՝ խոտածածկ է, հարթ և բարեկարգ: Հանդիսանում է ՙՅունիբանկ՚ ԲԲԸ գրավի առարկա: Գույքի առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին:
Գույքի մեկնարկային գինը՝ 8.991.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
-աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը հավաստող փաստաթուղթ /անդորրագիր/:
Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ %-ը: Աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի ՙՅունիբանկ՚ ԲԲԸ բացված թիվ 24100431998400 սնանկության գործով հատուկ հաշվեհամարին, աճուրդին նախորդող 5 /հինգ/ օրվա ընթացքում մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00: Աճուրդի մասնակցության հայտերը կարող են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը:
Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանին /հեռ. 091245588/:

ՙԱվտոլույսերի Աշխարհ՚ ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ՝ Ալեքսանդր Կարակելյան

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան նրբ. 3-55

Հեռ..` +37491245588

Էլ. փոստ`