Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Ա.Տ.Գևորգյան>> ՍՊԸ-ի գուքը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

18.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Սեյրան Հակոբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին 2018թ.-ի մարտի 12-ին ժամը 10:00-ին սնանկության գործով կառավարիչ Ս. Հակոբյանի կողմից ՀՀ սնանկության դատարանում (ՀՀ ք.Երևան Օտյան 53/2) կանցկացվի <<Ա.Տ.Գևորգյան>> ՍՊԸ-ի շարժական գույքի կրկնաճուրդ - վաճառք 6(վեց) առանձին լոտերով բաց դասական եղանակով: Կրկնաճուրդի մեկնարկային գինը կազմում է 3267118 (երեք միլիոն երկուհարյուր վաթսունյոթ հազար հարյուր տասնութ) ՀՀ դրամ՝ նախոսրդ կրկնաճուրդի մեկնարկային գներով: Նախորդ կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։ Լոտ 1. Մեկնարկային գինը 575321 ՀՀ դրամ: Ներառում է «Գազ-3275» մակնիշի 2689 L պ/հ ավտոմեքենան Լոտ 2 Մեկնարկային գինը- 557885 ՀՀ դրամ Ներառում է «Գազ-322132-220» մակնիշի 0423 L պ/հ Լոտ 3. Մեկնարկային գինը- 721764 ՀՀ դրամ: Ներառում է «Գազ-322132» մակնիշի 0428 L պ/հ ավտոմեքենան Լոտ 4. Մեկնարկային գինը- 540453 ՀՀ դրամ Ներառում է «Գազ-322132» մակնիշի 0569 L պ/հ ավտոմեքենան Լոտ 5. Մեկնարկային գինը- 523017 ՀՀ դրամ Ներառում է «Գազ-32213» մակնիշի 964 LL 36պ/հ ավտոմեքենան Լոտ 6. Մեկնարկային գինը- 348678 ՀՀ դրամ Ներառում է «Գազ-32213» մակնիշի 972 LL 36պ/հ ավտոմեքենան Կրկնաճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, կրկնաճուրդի մասնակցության վճարը և նախավճարը (լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5 %-ը) կրկնաճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» Վանաձորի մասնաճյուղի սնանկության հատուկ հաշվին հ/հ 247170779158000 մինչև աճուրդին նախորդող օրվա ժ. 16.00: Կրկնաճուրդին մասնակցել ցանկացողները կրկնաճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև կրկնաճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանում (ՀՀ ք.Երևան Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում կրկնաճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև կրկնաճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կրկնաճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 9-ից մինչև 18.00-ը կարող են դիմել ՀՀ սնանկության դատարան (ՀՀ ք.Երևան Օտյան 53/2 ) կամ սնանկության գործով կառավարիչին /Վարդանանց 17 հասցեով/: Սնանկության գործով կառավարիչ՝ Ս.Հակոբյան

Հասցե` ՀՀ,Լոռու մարզ,ք.Վանաձոր Աբովյան 9

Հեռ..` +374 91 73 58 24