Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ավտոմատիկա գործարան» ԲԲԸ-ի գույքի կրկնաճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման մասին

18.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Սեյրան Հակոբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ կրկնաճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման մասին 2019թ.-ի մարտի 12-ին ժամը 14:30-ին սնանկության գործով կառավարիչ Ս. Հակոբյանի կողմից ՀՀ սնանկության դատարանում (ՀՀ ք.Երևան Օտյան 53/2 ) կանցկացվի «Ավտոմատիկա գործարան» ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդ-վաճառք 1 (մեկ) լոտով՝ մեկնարկային գինը կազմում է 150345 (հարյուր հիսուն հազար երեք հարյուր քառասունհինգ) ՀՀ դրամ՝ նախորդ կրկնաճուրդի մեկնարկային գնով: Լոտ 1- ՀՀ Լոռու մարզ,ք.Վանաձոր, Երևանյան խճուղի թիվ 111 հասցեում գտնվող թվով 370 անվանում մանրարժեք շարժական գույք՝ 150345 ՀՀ դրամ մեկնարկային գնով (պահանջարկ չներկայացնող սարքավորումների 926259 անուն պահեստամասերի դետալներ): Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը (լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 %-ը) աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վանաձորի մասնաճյուղի «Ավտոմատիկա գործարան» ԲԲԸ-ի սնանկության հատուկ հաշվին հ/հ 2471705620420000 մինչև կրկնաճուրդին նախորդող օրվա ժ. 16.00: Կրկնաճուրդին մասնակցել ցանկացողները կրկնաճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև կրկնաճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ՀՀ ք.Երևան Օտյան 53/2 ): Կրկնաճուրդում հաղթող մասնակից է համարվում կրկնաճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև կրկնաճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կրկնաճուրդի նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 9-ից մինչև 18.00-ը կարող են դիմել ՀՀ սնանկության դատարան (ՀՀ ք.Երևան Օտյան 53/2 ) կամ զանգահարել սնանկության գործով կառավարչին՝ ք. Վանաձոր, Վարդանանց 17 հասցեով, հեռ. 091735824: Սնանկության գործով կառավարիչ՝ Ս. Հակոբյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ,ք. Վանաձոր Աբովյան 9

Հեռ..` +374 91 73 58 24