Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գագիկ Գարեգինի Չոբանյանի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

18.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Սեյրան Հակոբյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին 2019թ.-ի մարտի 11-ին ժամը 11:30-ին պարտապան Գագիկ Գարեգինի Չոբանյանի սնանկության գործով կառավարիչ Ս. Հակոբյանի կողմից ՀՀ սնանկության դատարանում (ՀՀ ք.Երևան Օտյան 53/2 ) կանցկացվի Գագիկ Գարեգինի Չոբանյանին սեփականության իրավունքով պատկանող (ՀՀ Լոռու մարզ, գ. Օձուն) շարժական և անշարժ գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդ – վաճառք առանձին 3 լոտերով: Նախորդ կրկնաճուրդը չի կայացել: Մեկնարկային գինը մնում է նույնը առանց 10% նվազեցնելու: Կրկնաճուրդի մեկնարկային գինը մնում է նույնը 20160 ՀՀ դրամ՝ առանց նվազեցնելու: Լոտ3.Տնամերձ հողամաս ՀՀ Լոռու մարզ գ,Օձուն 264քմ /1/5 մասը/:Մեկնարկային գինը 10373ՀՀդրամ: Լոտ4.Վարելահող ՀՀ Լոռու մարզ գ.Օձուն 1140քմ /1/5մասը/: Մեկնարկային գինը 4696 ՀՀդրամ: Լոտ5.Վարելահող ՀՀ Լոռու մարզ գ.Օձուն 1226քմ/1/5մասը/: Մեկնարկայւն գինը 5089ՀՀ դրամ: Կրկնաճուրդում շարժական և անշարժ գույքի հաղթողի հետ առուվաճառքի պայմանագիրը կնքելու և այդ գույքը որպես առանձին գույքային միավոր գրանցելուց հետո հաղթողը պետք է կատարի այդ գրանցման, ինչպես նաև առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը: Կրկնաճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, կրկնաճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են յուրաքանչյուր լոտի համար մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը: Կրկնաճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փախանցումով ՙԻնեկոբանկ՚ ՓԲԸ-ի Վանաձորի մասնաճյուղի Գագիկ Գարեգինի Չոբանյանի սնանկության հատուկ հաշվին 2050232038591014 մինչ կրկնաճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ը: Կրկնաճուրդին մասնակցել ցանկացողները կրկնաճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդուպ մինչև կրկնաճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ՀՀ ք.Երևան Օտյան 53/2 ): Կրկնաճուրդում հաղթող մասնակից է համարվում կրկնաճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն (լոտերն) ուսումնասիրելու, գույքի մասին այլ տեղեկություն ստանալու, ինչպես նաև կրկնաճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կրկնաճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 9-ից մինչև 18.00-ը կարող են դիմել ՀՀ սնանկության դատարան (ՀՀ ք.Երևան Օտյան 53/2 ), ինչպես նաև այցելել գույքի գտնման վայր` ՀՀ Լոռու մարզ, գ. Օձուն հասցեով կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչին (091) 73 58 24 հեռախոսահամարով: Գագիկ Գարեգինի Չոբանյան սնանկության գործով կառավարիչ` Ս. Հակոբյան

Հասցե` ՀՀ.Լոռու մարզ,ք.Վանաձոր,Աբովյան 9

Հեռ..` +374 91735824