Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Ժիրայր Սահակյան>> ՍՊԸ-ի գույքը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

18.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Սեյրան Հակոբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին 2019թ.-ի մարտի 11-ին ժամը 17:30-ին սնանկության գործով կառավարիչ Ս. Հակոբյանի կողմից ՀՀ սնանկության դատարանում (ՀՀ ք.Երևան Օտյան 53/2) կանցկացվի <<Ժիրայր Սահակյան>> ՍՊԸ ընկերությանը 3-րդ անձի կողմից «Յունի բանկ» ՓԲԸ-ի Վանաձորի մասնաճյուղում գրավադրված անշարժ գույքի կրկնաճուրդ - վաճառք մեկ լոտով բաց դասական եղանակով: Նախորդ կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: Կրկնաճուրդի մեկնարկային գինը կազմում է 2979439 /երկու միլիոն ինը հարյուր յոթանանունինը հազար չորս հարյուր երեսունինը/ ՀՀ դրամ՝ նախորդ կրկնաճուրդի մեկնարկային գնով: Նախորդ կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։ Լոտ 1. Մեկնարկային գինը- 2979439 /երկու միլիոն ինը հարյուր յոթանանունինը հազար չորս հարյուր երեսունինը/ ՀՀ դրամ: Խանութ՝ 397,72 քմ ՎԿ թիվ 1884271 կառուցված 1960թ., բավարարից ցածր, գտնվելու վայր (ք.Վանաձոր, Տիգրանյան փողոց թիվ 1): Կրկնաճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, կրկնաճուրդի մասնակցության վճարը և նախավճարը (լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5 %-ը) կրկնաճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» Վանաձորի մասնաճյուղի սնանկության հատուկ հաշվին հ/հ 2471707337180000 մինչև կրկնաճուրդին նախորդող օրվա ժ. 16.00: Կրկնաճուրդին մասնակցել ցանկացողները կրկնաճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ՀՀ ք.Երևան Օտյան 53/2): Կրկնաճուրդում հաղթող մասնակից է համարվում կրկնաճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև կրկնաճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կրկնաճուրդի նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 9-ից մինչև 18.00-ը կարող են դիմել ՀՀ սնանկության դատարան (ՀՀ ք.Երևան Օտյան 53/2) ինչպես նաև այցելել գույքի գտնման վայր ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր Տիգրանյան փ. թիվ 1 կամ զանգահարել սնանկության գործով կառավարչին՝ ք. Վանաձոր, Վարդանանց 17 հասցեով, հեռ. 091735824: Սնանկության գործով կառավարիչ՝ Ս.Հակոբյան

Հասցե` ՀՀ,Լոռու մարզ,ք.Վանաձոր Աբովյան 9

Հեռ..` +374 91 73 58 24