Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Գնել Ռազմիկի Մելքումյանի գույքը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

18.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Սեյրան Հակոբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին 2019թ.-ի մարտի 12-ին ժամը 11:30-ին սնանկության գործով կառավարիչ Ս. Հակոբյանի կողմից ՀՀ սնանկության դատարանում (ՀՀ ք.Երևան Օտյան 53/2 ) կանցկացվի Ա/Ձ Գնել Ռազմիկի Մելքումյանի սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև պարտապանի պարտավորությունների կատարման ապահովման համար 3-րդ անձանց սեփականության իրավունքով պատկանող և «ԱԿԲԱ-Կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի Ալավերդի քաղաքի մասնաճյուղում գրավադրված գույքի աճուրդ - վաճառք ` 1(մեկ) առանձին լոտով` բաց դասական եղանակով` նախկին կրկնաճուրդը մեկնարկային գնով` 918329 ՀՀ դրամ: Նախորդ կրկնաճուրդի մեկնարկային գնով: Լոտ 2. Մեկնարկային գին 918329 ՀՀ դրամ Ա/Ձ Գնել Մելքումյանին սեփականության իրավունքով պատկանող T-130 տրակտոր, 34-31ՍՏ պետհամարանիշի 1987թ.-ին թողարկված, շարժիչը Դ-160, վկ համար` N002296, գրավադրված «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի Ալավերդի քաղաքի մասնաճյուղում: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը (լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5 %-ը) աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով «Ինեկոբանկ» ՓԲԸ Վանաձորի մասնաճյուղի Ա/Ձ Գնել Մելքումյանի սնանկության հատուկ հաշվին` հ/հ 2050232038591018 մինչև աճուրդին նախորդող օրվա ժ. 16.00: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ՀՀ ք.Երևան Օտյան 53/2 ): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդի նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 9-ից մինչև 18.00-ը կարող են դիմել ՀՀ սնանկության դատարան (ՀՀ ք.Երևան Օտյան 53/2 ) կամ զանգահարել սնանկության գործով կառավարչին՝ ք. Վանաձոր, Վարդանանց 17 հասցեով, հեռ. 091735824: Սնանկության գործով կառավարիչ՝ Ս.Հակոբյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ,ք.Վանաձոր Աբովյան 9

Հեռ..` +374 91 73 58 24