Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Կոմերցիոն միջնորդային>> ֆիրմա ՓԲԸ-ի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

18.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Սեյրան Հակոբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին 2019թ. Մարտի 11-ին ժամը 13:00-ին «Կոմերցիոն միջնորդային> ֆիրմա ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ս. Հակոբյանի կողմից ՀՀ սնանկության դատարանում (ՀՀ ք.Երևան Օտյան 53/2) կանցկացվի «Կոմերցիոն միջնորդային> ֆիրմա ՓԲԸ-ի սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի բաց դասական եղանակով (ընդհանուր) կրկնաճուրդ-վաճառք 1լոտով: Նախորդ կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: Կրկնաճուրդի մեկնարկային գինը մնում է նույնը՝ առանց նվազեցնելու, և կազմում է 1291760/մեկ միլիոն երկու հարյուր ինսունմեկ հազար յոթ հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ: Լոտ1. Հողամաս /48.200քմ*26.8/ մեկնարկային արժեքը 1291760/ մեկ միլիոն երկու հարյուր ինսունմեկ հազար յոթ հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ: Հողը ծանրաբեռնված է կադաստրային արժեքով: Լոտի մեկնարկային գնի մեջ ներառված չէ հողի կադաստրային արժեքը: Գնորդը համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի տվյալ պահին գործող արժեքը: Կրկնաճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Կրկնաճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է յուրաքանչյուր լոտի համար մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը: Կրկնաճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փախանցումով «Ինեկոբանկ» ՓԲԸ Վանաձորի մասնաճյուղի «Կոմերցիոն միջնորդային ֆիրմա>ԲԲԸ -ի սնանկության հատուկ հաշվին 2050222072571001 մինչ կրկնաճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն: Կրկնաճուրդին մասնակցել ցանկացողները կրկնաճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդուպ մինչև կրկնաճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ՀՀ ք.Երևան Օտյան 53/2): Կրկնաճուրդում հաղթող մասնակից է համարվում կրկնաճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն (լոտերն) ուսումնասիրելու, գույքի մասին այլ տեղեկություն ստանալու, ինչպես նաև կրկնաճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կրկնաճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 9-ից մինչև 18.00-ը կարող են դիմել ՀՀ սնանկության դատարան (ՀՀ ք.Երևան Օտյան 53/2),ինչպես նաև այցելել գույքի գտնման վայր ՀՀ Լոռու մարզ ք.Վանաձոր Գործարանային փողոց 1նրբ.5հասցեով), կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչին (091) 73 58 24 հեռախոսահամարով: «Կոմերցիոն միջնորդային ֆիրմա» ԲԲԸ սնանկության գործով կառավարիչ` Ս. Հակոբյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ,ք.Վանաձոր ,Աբովյան 9

Հեռ..` +374 91735824