Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՙՎազգեն Պապիկյան՚ ՍՊԸ-ի գուքը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

18.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Սեյրան Հակոբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին 2019թ.-ի մարտի 11-ին ժամը 14:30-ին սնանկության գործով կառավարիչ Ս. Հակոբյանի կողմից ՀՀ սնանկության դատարանում (ՀՀ ք.Երևան Օտյան 53/2) կանցկացվի <<Վազգեն Պապիկյան>> ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող Անիվ հիմնադրամում գրավադրված անշարժ գույքի կրկնաճուրդ վաճառք բաց դասական եղանակով մեկ լոտով նախորդ կրկնաճուրդի մեկնարկային գնով առանց մեկնարկային գինը նվազեցնելու`940370 (ինը հարյուր քառասուն հազար երեք հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ: Նախորդ կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: Լոտ 1. Մեկնարկային գինը- 940370 (ինը հարյուր քառասուն հազար երեք հարյուր յոթանասուն)ՀՀ դրամ: Բնակելի տուն 211.4 քմ նորմալ վիճակ, հողամաս-0241 հա: Գտնվելու վայրը գ.Կուրթան/ՎԿ թիվ 1024494/: Կրկնաճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, կրկնաճուրդի մասնակցության վճարը և նախավճարը (լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 %-ը) կրկնաճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» Վանաձորի մասնաճյուղի սնանկության հատուկ հաշվին հ/հ 2471707604630000 մինչև կրկնաճուրդին նախորդող օրվա ժ. 16.00: Կրկնաճուրդին մասնակցել ցանկացողները կրկնաճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ՀՀ ք.Երևան Օտյան 53/2): Կրկնաճուրդում հաղթող մասնակից է համարվում կրկնաճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև կրկնաճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կրկնաճուրդի նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 9-ից մինչև 18.00-ը կարող են դիմել ՀՀ սնանկության դատարան (ՀՀ ք.Երևան Օտյան 53/2) ինչպես նաև այցելել գույքի գտնման վայր ՀՀ Լոռու մարզ, գ. Կուրթան կամ զանգահարել սնանկության գործով կառավարչին՝ ք. Վանաձոր, Վարդանանց 17 հասցեով, հեռ. 091735824: Սնանկության գործով կառավարիչ՝ Ս.Հակոբյան

Հասցե` ՀՀ,Լոռու մարզ,ք.Վանաձոր Աբովյան 9

Հեռ..` +374 91 73 58 24