Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանի աճուրդային մրցույթային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերի, ավտոմեքենաների բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք:

18.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանի աշխատակազմ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանի աճուրդային մրցույթային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերի, ավտոմեքենաների բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք, որը տեղի կունենա 2019թ. մարտի 21-ին ժամը 11:00-ին համայնքապետարանի վարչական շենքում /ք. Վայք, Շահումյան 18 /.
Աճուրդ
լոտ 1, ծածկագիր 10-005-0112-0030, հասցեն` Վայք համայնք, գ. Ազատեկ, նպատակային նշանակությունը` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, հողամասի չափը` 8.9739 հա, մեկնարկային գինը` 19930000դրամ: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան:
Սեփականության իրավունքի գրանցման վկայական 26122017-10-0002
լոտ 2, ծածկագիր 10-005-0503-0006, հասցեն` Վայք համայնք, գ. Ազատեկ, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսկան, գործառնական նշանակությունը` այլ, հողամսի չափը` 1.525 հա, մեկնարկային գինը` 96000 դրամ: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան:
Սեփականության իրավունքի գրանցման վկայական 17042018-10-0008
լոտ 3. ծածկագիր 10-003-0004-0363, հասցե` ք. Վայք, Ջերմուկի խճ. 10/7, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատում, հողամասի չափը` 0.03079հա, մեկնարկային գինը` 250000 դրամ:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան:
Սեփականության իրավունքի գրանցման վկայական 3010201810-003
լոտ 4. ՎԱԶ 21061 մակնիշի 1983թ. արտադրության 663ԼՍ56 պետհամարանիշի ավտոմեքենա, մեկնարկային գինը` 130000դրամ:
լոտ 5. ՎԱԶ 2103 մակնիշի 1975թ. արտադրության 535ԼՍ56 պետհամարանիշի ավտոմեքենա, մեկնարկային գինը` 95000դրամ:
լոտ 6. ՎԱԶ 21214-130-20 մակնիշի 2008թ. արտադրության ավտոմեքենա: Մեկնարկային գինը` 365000դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար սահմանված վճարի անդորրագիրը և անձնագիր /իրավաբանական անձանց համար հիմնադիր փաստաթղթերը/:
Աճուրդի անցկացման օրը մասնակիցը վճարում է նախավճար` մեկնարկային գնի 5%-ի չափով: Հայտերի ընդունումը և գրանցումը դադարում է աճուրդի կայացման օրվանից 3 օր առաջ:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Վայքի համայնքապետարան կամ զանգահարել 098 77 22 91:

Հասցե` Ք. Վայք, Շահումյան 18

Հեռ..` 098772291

Վեբ կայք` Vayq.am

Էլ. փոստ`