Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Ռուզաննա Սարգսյանի սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդը մասին

18.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ԱՁ Ռուզաննա Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

15.02.2019թ ԱՁ Ռուզաննա Սարգսյանի սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով ։ Սնանկության գործով կառավարիչ Լ.Պետրոսյանի կողմից 20.03.2019թ. ժամը 12:00 Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում/ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9/ կանցկացվի ԱՁ Ռուզաննա Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վաճառքը հրապարակային սակարկություններով՝ բաց դասական եղանակով, իննը առանձին լոտերով։ Աճուրդի մեկնարկային գինն է` 17.040.900 ՀՀ դրամ: Աճուրդի է հանվելու`
Լոտ 2 ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, 2-րդ փող., թիվ 19 տուն: Լոտ 2 մեկնարկային գինն է՝ 16.389.000 ՀՀ դրամ:
Լոտ 3-9 գույքերը գրավադրված են <Փարվանա Կրեդիտ ՈՒՎԿ> ՍՊԸ-ում ԱՁ Ռուզաննա պարտավորությունների կատարման համար՝
Լոտ 3 Ննջասենյակի կահույք 1 - կոմպլեկտ /երկու հատ մեկ տեղանոց մահճակալ և մեկ հատ պահարան/ 65.000 ՀՀ դրամ:
Լոտ 4 Հյուրասենյակի կահույք - 1 կոմպլեկտ/1 հատ փափուկ դիվան անկյունով/ 35.100 ՀՀ դրամ
Լոտ 5 Գազօջախ - 1 հատ 2.250 ՀՀ դրամ:
Լոտ 6 Հեռուստացույց BEKO - 1 հատ 2.250 ՀՀ դրամ:
Լոտ 7 Հեռուստացույց SHARP - 1հատ 11.000 ՀՀ դրամ:
Լոտ 8 Սառնարան SAMSUNG - 1 հատ 26.100 ՀՀ դրամ:
Լոտ 9 Լվացքի մեքենա LG - 1 հատ 13.200 ՀՀ դրամ:
Լոտ 10 Կոտայքի մարզ, Նոր Գյուղ հասցեում գտնվող համատեղ սեփականության հողամասը /սեփ. իրավունքի գրանցման թիվ 11072013-07-0033 վկայական/ 3.850 քմ.։ Լոտ 10 մեկնարկային գինն է՝ 497.000 ՀՀ դրամ:
Գնորդը կրելու է նաև գույքի ձևակերպման, գրանցման և գույքահարկի հնարավոր պարտքերի պարտավորությունները։ Հողի կադաստրային արժեքը մուծված չէ, վճարումը կատարվում է գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինինվեստբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473604515920000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում/ ք.Երևան, Ե.Օտյան 53/2/: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ Լ. Պետրոսյանին, հեռ. 091-312-319 , 56-97-73 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 104 սենյակ:

Հասցե` ք. Երեւան, Մոլդովական 7 շ., բն 18

Հեռ..` +374 91 312319

Էլ. փոստ`